Թիվ ՍնԴ/0203/04/21 սնանկության գործով պարտապան «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի կողմից ստանձնած դրամական պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2025թ. հոկտեմբերի 07-ին, ժամը 17:00-ին, թիվ ՍնԴ/0203/04/21 սնանկության գործով սնանկ ճանաչված /պարտապան/ «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի սնանկության գործի շրջանակներում կայացած աճուրդի ընթացքում վաճառվել է լոտ 1 սահմանված անշարժ գույքը։
Թիվ ՍնԴ/0203/04/21 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի /գործ թիվ ՍնԴ/0203/04/21, դատավոր՝ Գ. Հովհաննիսյան / 04.08.2023թ.-ի վճռով սնանկ ճանաչված պարտապան «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի /իրավահաջորդն է ՝«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/ առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման ապահովման դիմաց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի 2025թ. . հոկտեմբերի 07-ի, ժամը 17:00-ի աճուրդային վաճառքը՝ Լոտ 2-ի և Լոտ 3-ի մասով չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
Թիվ ՍնԴ/0203/04/21 սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից 2025թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ին, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի /դատավոր՝ Գ.Հովհաննիսյան/ 04.08.2023թ. թիվ ՍնԴ/0203/04/21 վճռով սնանկ ճանաչված պարտապան «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, պարտապան «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի /իրավահաջորդն է ՝«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/ առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման դիմաց գրավադրված, գրավի առարկա հանդիսացող, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող թվով 2 /երկու/ անշարժ գույքերի աճուրդային վաճառքը՝ ներկայացված 2 /երկու/ լոտով՝ այն է՝ Լոտ 2 և Լոտ 3, ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, անշարժ գույքերի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 /տասը/ տոկոսի չափով:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «ՔԱՄ ԵՆ ԳՈ» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2474403117090000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե՝ որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցե:
Контакты
- Телефон
- 37441224254
- armen.matevosyan@lawconsult.am
- Адрес
- -