Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

<<Կապիտալ Հոլդինգ>>ՍՊԸ –ի վարկի ապահովման միջոց հանդիսացող, <<Ամերիաբանկ>>ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 ԼՈՏ`

Опубликовано: 13.05.2026, 16:09

2026թ. մայիսի 29-ին ժամը 12:00-ին <<Կապիտալ Հոլդինգ>>ՍՊԸ -ի սնանկության գործով (ՍնԴ/2053/04/25 ) կառավարիչ՝ Ա. Հարությունյանի կողմից ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կանցկացվի <<Կապիտալ Հոլդինգ>>ՍՊԸ –ի վարկի ապահովման միջոց հանդիսացող, <<Ամերիաբանկ>>ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 ԼՈՏ`
Լոտ1 ՀՀ, ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Բ. Ֆանարջյան փողոց, 50/16 հասցեում գտնվող անշարժ գույք /գրավի իրավունքի գրանցման վկայական N12062023-01-0070,սեփ.իրավունքի վկայական 08112022-01-0206/, բնակելի տուն, կառուցման տարեթիվը՝2023թ,հողի մակերեսը 800քմ,շենքի մակերեսը ՝ 167.3քմ, Հարկայնությունը՝մեկ հարկանի, Ընդհանուր վիճակի գնահատականը՝ անբավարար, Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 19 910 880 ՀՀ դրամ, Անշարժ գույքի հարկը՝ 119 465 ՀՀ դրամ, Օժանդակ շինություններ՝ Ավտոտնակ – 30քմ, պարիսպ –91գծմ, մեկնարկային գինը՝76.140.000 ՀՀդրամ ՝հանդիսանում է գրավական <<Ամերիաբանկ>>ՓԲԸ-ում:
Նախավճարը կազմում է տվյալ ԼՈՏի մեկնարկային գնի 5 տոկոսը, մասնակցության վճարի չափը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը,բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը` աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին:
Աճուրդի նախավճարը ,մասնակցության վճարը և մուտքի վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ> ՓԲԸ-ի Գյումրու մ/ճ-ի <<Կապիտալ Հոլդինգ>>ՍՊԸ –ի սնանկության գործով հ/հ 19300 822926529 հատուկ հաշվին աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում Է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների (սեփականատիրոջ) հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
ԼՈՏն/ԼՈՏերն/ ուսումնասիրել ցանկացողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ծանոթանալ ՀՀ ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1 հասցեում /3-րդ հարկ/ կամ գույքի գտնվելու վայրում:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում համաձայն ՀՀ Արդարադատության նախարարի 2020թ մարտի 16-ի N116-Ն կարգին համապատասխան:

Контакты

Телефон
37493464643
Email
artak.harutuynyan@gmail.com
Адрес
-ք.Գյումրի,Ալեք Մանուկյան 1
<<Կապիտալ Հոլդինգ>>ՍՊԸ –ի վարկի ապահովման միջոց հանդիսացող, <<Ամերիաբանկ>>ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 ԼՈՏ` — Аукционы