Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

<Լ.Դ.Ի. Գրուպ> ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

Опубликовано: 07.10.2025, 14:16

27.10,2025թ-ին ժամը 14.20-ին թիվ ՍնԴ/1107/04/19 սնանկության գործով պարտապան <Լ.Դ.Ի. Գրուպ> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 109 սենյակ հասցեում/ կանցկացվի <Լ.Դ.Ի. Գրուպ> ՍՊԸ-ին և վերջինիս պարտավորութնունների դիմաց ՙ<ԱԿԲԱ ԲԱՆԿ> ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքն աճուրդի է ներկայացվում երկու լոտով, այն է`
Լոտ 1) Կարեն Վռամի Մարտիրոսյանին, Ամալյա Մացակի Մակարյանին և Վռամ Լևոնի Մարտիրոսյանին պատկանող` ք. Երևան, Շենգավիթ Համայնք, Գորգագործների փող., 21 շենք, թիվ 8 բն., 57,5 քմ. մակերեսով, մեկնարկային գինը`20.922.300 ՀՀ դրամ:
Նկարագիր` բնակարանի ներքին հարդարումը գնահատվում է միջին լավ վիճակում: Հինգ հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, լոգարանը և սան հանգույցը սալիկապատ, դռները փայտից, պատուհանները եվրո մետաղապլաստ:
Լոտ 2) Լուիզա և Կարեն Մարտիրոսյաններին պատկանող ավտոմեքենաª MAN TGA 460A մակնիշի, 37LZ354 պետհամարանիշի, 2000թ. արտադրության, մեկնարկային գինը` 2.048.000 ՀՀ դրամ:
Նկարագիր` գտնվում է անսարք վիճակում, քարշակի թափքի և հենոցի վրա առկա են թեթև վնասված հատվածներ, դիմապակիմն կոտրված է: Սրահը` կտորե երեսպատված, գտնվում է միջին վիճակում, պատռված հատվածներ չեն նկատվել: Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, ակնհայտ դեֆորմացված, վնասված հատվածներ չեն հայտնաբերվել: Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունները հնարավոր չի եղել պարզել: Ընդհանուր վիճակը գնահատվում է միջին:
Հաղթող ճանաչված մասնակիցը (գնորդը) կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Գնորդը կատարելու է անշարժ գույքի առուվաճառքի գործարքի, անհրաժեշտության դեպքում՝ չափագրման, գրանցման, ինքնակամ մասի օրինականացման ինչպես նաև գույքահարկի, հողի հարկի հետ կապված բոլոր ծախսերը: Բնակարանում բնակվում է սեփականատիրոջ ընտանիքի անդամը, հնարավոր վտարման և դրա հետ կապված հնարավոր ծախսերը կրելու է գնորդը։
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասինե ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` ՀՀ արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ք․ Հրազդան, Միկրոշրջան թաղ. Զ. Անդրանիկի 111/1 հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն <Ակբա Բանկ> ԲԲԸ-ում բացված թիվ 220343333583000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ընթացքը ձայնագրվելու կամ տեսագրվելու է կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37491333603
Email
H.garibyan@mail.ru
Адрес
ԿՈՏԱՅՔ, ՀՐԱԶԴԱՆ, ՄԻԿՐՈՇՐՋԱՆ, Զորավար Անդրանիկի պողոտա, 111/1 գրասենյակ,
<Լ.Դ.Ի. Գրուպ> ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն — Аукционы