Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Գոհարիկ Գուրգենի Մկրտչյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Опубликовано: 03.10.2025, 21:07

03.10.2025թ. -ին ժամը 15:00-ին Գոհարիկ Գուրգենի Մկրտչյանի՝ գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
21.10.2025թ.-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Սամվել Մանուկյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակում հասցեում կանցկացվի Գոհարիկ Գուրգենի Մկրտչյանի՝ թիվ ՍնԴ/3936/04/24 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ մեկ առանձին լոտով.
ԼՈՏ-1. Աճուրդի է դրվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, այն է՝ ՀՀ ք․ Երևան, Գայի պողոտա 37 շենք բն. 28 հասցեում գտնվող բնակարանը՝ սեփականության վկայական 25072025-01-0051 , այն իրենից ներկայացնում՝
պանելային կառույց , կառուցվել է 1970-1980-ական թվականերին, ընդհանուր մակերեսը 74.88 քմ , միջհարկային ծածկը երկաթբետոնե, Առաստաղի բարձրությունը 2.7 մ, արտաքին պատերը քարե , 5 հարկանի շենքի 5-րդ հարկում, արտաքին լուսամուտները փայտե /մետաղապլաստե՝ միջին վիճակում, արտաքին դուռը մետաղական երեսապատված միջին վիճակում, միջսենյակային դռները՝ փայտե միջին վիճակում, սենյակների հատակը՝ մանրհատակ , պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, խոհանոցի հատակը ՝ մանրհատակ , պատերը՝ ներկված առաստաղը՝ ներկած միջին վիճակում, սանհանգույցի՝ հատակը սալիկապատ, պատերը սալիկապատ , առաստաղը կախովի բավարար, միջանցքը մանրհատակ, պատերը պաստառապատ , առաստաղը ներկած, ապահոված է ջրամատակարմամբ, ջրահեռացմամբ, էլեկտրականությամբ, ջեռուցման համակարգով:
Լոտի մեկնարկային գինը կազմում է՝ 24 203 000.00 (քսանչորս միլիոն երկու հարյուր երեք հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
• Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված՝1510012115575600 սնանկության հատուկ դրամային հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00-ն, որպես ստացող նշելով պարտապանին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, աճուրդում հաղթած անձի կողմից վաճառքի գինը վճարվում է աճուրդի արձանագրություն կազմելու օրվանից տաս օրվա ընթացքում, աճուրդ-վաճառքի ընթացքը տեսաձայնագրվում է։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար / ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գումարի մեջ:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդի մասնակիցները կարող են Լոտը ուսումնասիրել սահմանված կարգով հայտը ներկայացնելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան փ. 16/9 , հեռ. 077 19 55 70) կամ էլեկտրոնային փոստով (s.manukyan777@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Ս. Մանուկյանին:

Контакты

Телефон
37477195570
Email
s.manukyan777@mail.ru
Адрес
ՀՀ ք.Արմավիր Շահումյան 16 շ. բն.9
Գոհարիկ Գուրգենի Մկրտչյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Аукционы