Սնանկ ճանաչված Տիգրան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2025թ. հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/3541/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք109) կանցկացվի սնանկ ճանաչված Տիգրան Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պողոտա, 51շենք թիվ 49 հասցեի անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-տարածքը գտնվում է թիվ 51 հասցեում գտնվող 4 հարկանի քարե շենքի նկուղային հարկում: Շենքի հիմքը՝ երկաթ բետոնե, շենքի պատերը՝ տուֆ քար, ճակատային մասը սրբատաշ տուֆ, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, միջհարկային ծածկը՝ 3.0 մետր, շենքի հարկերի քանակը՝ 4 հարկ, տարածքի հարկը՝ նկուղ, տարածքի մակերեսը՝ 212.7 քմ., դռները՝ մուտքի դռները մետաղական, փայտե երեսպատումով, ներսի դռների մի մասը փայտե, մի մասը մետաղապլաստե, գտնվում են միջինից լավ վիճակում, պատուհանները՝ մետաղապլաստե, ներքին հարդարումը՝ տարածքը վերանորոգված է, պատերը գաջասվաղված են, մի մասը պատված ներկանյութով, մի մասը պատված է դեկորատիվ նյութերով /փայտ, քար, արհեստական բուսածածկույթ/, իրականացված է կախովի դեկորատիվ առաստաղ, ներկառուցված է օդափոխման համակարգերով, տարածքի հատակը ամբողջովին սալիկապատված է, կան առանձին հատվածներ որտեղ հատակի երեսպատումը կատարվել է տրավերտինե կանոնավոր կտրվածքով սալերով, սանհանգույց՝ վերանորոգված է, հատակը և պատերը սալիկապատված են, իրականացված է կախովի առաստաղ, գտնվում են լավ վիճակում, կոմունիկացիաներ՝ էլ. մատակարարում, ջրամատակարարում, գազ, կոյուղի:
Գույքը հանդիսանում է գրավի առարկա՝ ապահովելով Տիգրան Գրիգորյանի պարտավորությունների կատարումը ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 113.323.050 /մեկ հարյուր տասներեք միլիոն երեք հարյուր քսաներեք հազար հիսուն/ ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.10.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսիչափով (բայցոչավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսիչափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607786300006, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատվածկարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։
Контакты
- Телефон
- 37433540555
- nsbankcruptcy@gmail.com
- Адрес
- ք.Երևան, Արշակունյաց 5 319