ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2025թ.Օգոստոսի 29 -ին նշանակված ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի՝ԼՈՏ 1 և ԼՈՏ 4 հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել, հայտերի բացակայության պատճառով,իսկ 2025թ.Օգոստոսի 29-ին նշանակված ԼՈՏ 2 և ԼՈՏ 3 հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը համարվել է չկայացած՝Նշված ժամկետում հաղթողի կողմից վաճառքի գինը չվճարելու հետևանքով: 29.10.2025թ. ժամը 10:00 ք. Կապան, Կ.Դեմիրճյան 2/2/1 հասցեում թիվ ՍԴ3/0029/04/15 սնանկության գործով պարտապան ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 4 /չորս/ լոտով. ԼՈՏ 1. ՀՀ ք. Վայք փայտյա տնակներ /սեփ. վկայական 2165310/ հասցեում գտնվող անշարժ գույք՝ օգտագործման նպատակը՝ տնակների սպասարկման համար, փայտյա տնակների քանակը՝ 2 /երկու/, փայտյա տնակների կառուցման տարեթիվը՝ 1980-ական թվականներ, շինությունների մակերեսները՝ տնակ 154,85 քմ և տնակ 254,85 քմ, փայտյա տնակները կառուցվել են 1000 քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, շինությունների հիմքը՝ երկաթբետոնե, պատերը՝ փայտե: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին: Լոտի մեկնարկային գինը՝437.700 ՀՀ դրամ: ԼՈՏ 2. ՀՀ Սյունիքի մարզ, Աճանան համայնք Թեջադին թաղամաս 1/1 /սեփ. վկայական 01032013-09-0175/ հասցեում գտնվող անշարժ գույք, գույքը իրենից ներկայացնում է 3,20367 Հա մակերեսով հողամաս, հողի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին: Լոտի մեկնարկային գինը՝ 1.644.624 ՀՀ դրամ: ԼՈՏ 3. ՀՀ Սյունիքի մարզ, Աճանան համայնք Թեջադին թաղամաս 3/1 /նախկին սեփ. վկայական 01032013-09-0179/ հասցեում գտնվող անշարժ գույք: Հողամասում կատարվել են չափագրման աշխատանքներ և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 16.09.2021թ.-ին տրամադրվել է նոր վկայական՝ 16092021-09-0062 համարով: Անշարժ գույքը իրենից ներկայացնում է 0,5616 Հա մակերեսով հողամաս, հողի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին: Լոտի մեկնարկային գինը՝ 355.914 ՀՀ դրամ: ԼՈՏ 4. ՀՀ Վայոց Ձորի մարզ, քաղաք Վայք շենք շինություններ /սեփ. վկայական 2165311/ հասցեում գտնվող անշարժ գույք, անշարժ գույքը իրենից ներկայացնում է 1հա մակերեսով հողամաս, , պայմանով գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվելու են գնորդի միջոցներով և հաշվին: Լոտի մեկնարկային գինը1.242.800ՀՀ դրամ Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով՝ ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Կապանի մասնաճյուղում բացված թիվ 2470802104010000 ՙԿոլչեդան՚ ՊՓԲԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :Հայտում նշում են նաև էլեկտրոնային փոստի հասցեն: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի միջոցով. Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:Լոտի վաճառքից հետո հաղթած մասնակիցը և կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրություն և հաղթողը պարտավորվում է 10 (տասն) օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը, անկախ աճուրդի արդյունքներից, հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10.000 ՀՀ դրամ: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: /հեռ. 093878713/:
Контакты
- Телефон
- 37493878713
- bankruptcy_yavrumyan@mail.ru
- Адрес
- ք.Կապան,Ռ.Մինասյան 18/30