ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանին և երրորդ անձանց պատկանող, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
26.09.2025թ. ժամը 13։00-ին հայտարարված ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանին և երրորդ անձիք հանդիսացող՝ Ալինա Աշոտի Դալլաքյանին, Լևոն Կառլենի Սարգսյանին և Էմմա Գրիշայի Վիրաբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, որպես Էմիլ Կառլենի Սարգսյանի վարկային պարտավուրությունների կատարման ապահովման միջոց «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.10.2025թ. ժամը 13։00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 23․07․2025թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 13.02.2024թ. թիվ ՍնԴ/3575/04/23 վճռով սնանկ ճանաչված Էմիլ Կառլենի Սարգսյանին և երրորդ անձիք հանդիսացող՝ Ալինա Աշոտի Դալլաքյանին, Լևոն Կառլենի Սարգսյանին և Էմմա Գրիշայի Վիրաբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, որպես Էմիլ Կառլենի Սարգսյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքեր բաց աճուրդը։
Աճուրդի ներկայացված լոտերի մեկնարկային արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և կազմում են․
Լոտ 1- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ադոնց փողոց 6/1 շենք, 321 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք /156 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 20102017-01-0068/ - մեկնարկային արժեքը կազմում է 100.508.850 (մեկ հարյուր միլիոն հինգ հարյուր ութ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
Լոտ 2- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ադոնց փողոց 6/1 շենք հասցեում գտնվող թիվ 269 ավտոկայանատեղի /18,03 քմ ընդհանուր մակերեսով, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 20102017-01-0058/- մեկնարկային արժեքը կազմում է 4.224.960 (չորս միլիոն երկու հարյուր քսանչորս հազար իննը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքերի գրանցման, ձևակերպման, ինչպես նաև բնակիչների վտարման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 16.10․2025թ․ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ
Контакты
- Телефон
- 37477191076
- artakvarpet@mail.ru
- Адрес
- ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23