Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը:

Опубликовано: 21.07.2025, 16:48

2025թ.օգոստոսի 20-ին, ժամը 12:45 Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 53/1ա հասցեում կանցկացվի Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Աճուրդի է հանված ` Լոտ 1. Բնակարան - 73,3ք/մ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան փողոց, 5 շենք, թիվ 17 հասցեում` (վկայական` 1735979) գնահատվել է 3.863.639 ՀՀ դրամ Գույքի նկարագիրը` Բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները փայտանյութ:Բնակարանի միջանցքի, հյուրասենյակի, խոհանոցի և ննջասենյակների պատերը պաստառապատված են:Խոհանոցի, հյուրասենյակի և միջանցքի հատակը սալիկապատ է: Ննջասենյակների հատակը մանրատախտակ է։ Առաստաղը պատված է ներկանյութով։ Սանհանգույցը և լոգարանը հատակը և պատերը սալիկապատված է առաստաղը կախովի։ Բնակարանում առկա է էլ.մատակարարում ,գազ ,ջուր։ Ընդհանուր առմամբ, բնակարանի ներքին հարդարումը տեղազննման օրվա դրությամբ գտնվում էր միջին վիճակում: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից: Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Հայբիզնեսբանկ> Սևան մ/ճ 1150017585115132 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Контакты

Телефон
37499201390
Email
sarkyan@mail.ru
Адрес
ք.Սևան,Նաիրյան 4/6
Աշոտ Սպարտակի Եղիազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: — Аукционы