Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Թիվ ՍնԴ/3273/04/24 սնանկության գործով պարտապան Նազիկ Լեւոնի Կարապետյանի գույքային հաշվեկշռում ներառված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 01.08.2025, 18:12

15.08.2025թ.-ին ժամը 12:00-ին Նազիկ Լեւոնի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, գրասենյակ 107 հասցեում հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի Նազիկ Լեւոնի Կարապետյանի գույքային հաշվեկշռում ներառված, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված, գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ ըստ հետևյալ լոտերի. ԼՈՏ 1. «MERCEDES-BENZ GLE 400 4MATIC» մակնիշի տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի տեսակը – Թեթև մարդատար Թողարկման տարեթիվը – 2015 Վազքը – 184.242 կմ Գույնը – Սպիտակ մարգարիտ Շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒժ) – 245/333 Թափքի տեսակը – Ունիվերսալ Փոխանցման տուփը – Ավտոմատ Ղեկը – Ձախ Մեկնարկային գինը կազմում է 16.490.000 ՀՀ դրամ: ԼՈՏ 2. ՀՀ, մարզ Կոտայք, համայնք Աբովյան ք. 3-րդ միկրոշրջան 13ա, թիվ 6 խանութ (վերանորոգված): Հողամասի մակերես – 0.0645 հա Շինության մակերես – 717.1 քմ Հարկը /հարկայնությունը – 1 հարկ + նկուղ Շենքի տիպը - Քարե Մեկնարկային գինը կազմում է 106.400.000 ՀՀ դրամ: ԼՈՏ 3. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 41/18 բնակելի տուն (վերանորոգված) + ավտոտեխսպասարկման կետ: Հողամասի մակերես – 0.130604 հա Շինության մակերես – 807.25 քմ /բնակելի տուն՝ 428.05 քմ, ավտոտնակ և օժանդակ շինություն՝ 363.2, պարիսպ՝ 16 քմ/ Հարկը /հարկայնությունը – 2 հարկ + նկուղ Առկա է լողավազան Մեկնարկային գինը կազմում է 323.060.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտի ձևը, բովանդակությունը, ներկայացման կարգը և հայտին կցվող փաստաթղթերը սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված՝ «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու» կարգով: Նույն կարգը հանդիսանում և հիմք է ընդունվում որպես սույն աճուրդի կանոնակարգ, որով և կանոնակարգվում են սույն աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները: Աճուրդին մասնակցելու համար, Հայտին կից, ի թիվս Կարգում նշված փաստաթղթերի, պետք է ներկայացվեն` 1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը. 3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի գումարները անհրաժեշտ է վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին (Հ/Հ 2474403163440000)՝ մինչև հայտ ներկայացնելը: Եթե աճուրդի ներկայացված են մեկից ավելի լոտեր, ապա դրանց վաճառքն իրականացվում է աճուրդի մասին հայտարարությունում շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Աճուրդի մասնակցության, առուվաճառքի պայմանագրի կնքման /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ վտարման և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված ցանկացած գործողություն կամ դրան առնչվող ցանկացած ծախս կամ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և/կամ առուվաճառքի պայմանագրից բխող ցանկացած տեսակի ծախս կամ գործողություն կատարվում է աճուրդի հաղթողի կողմից: Գնորդին են փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկի և/կամ հողի հարկի պարտավորությունները: Լոտն ուսումնասիրելու, լոտի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու կամ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով՝ աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանին` (հեռ. +37491480528): ք. Երևան, Արշակունյաց 5, 107 091 48 05 28 Ruben.balasanyan86@gmail.com

Контакты

Телефон
37491480528
Email
Ruben.balasanyan86@gmail.com
Адрес
ք. Երևան, Արշակունյաց 5, 107
Թիվ ՍնԴ/3273/04/24 սնանկության գործով պարտապան Նազիկ Լեւոնի Կարապետյանի գույքային հաշվեկշռում ներառված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы