«Նոնա-Նոռա» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
13.05.2026թ. հայտարարված «Նոնա-Նոռա» ՍՊԸ -ին պատկանող գույքերի աճուրդը կայացել է մասնակի,վաճառվել է թիվ 6, 12, 17 և 18 լոտերը։
02.06.2026թ. ժամը 13:00-ին «Նոնա-Նոռա» ՍՊԸ-ի՝ ԿԴ1/0083/04/16 սնանկության գործ/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի 65 Ա հասցեում կանցկացվի ընկերությանը պատկանող գույքերի կրկնաճուրդը։
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝
Լոտ 15. GAZ 322132-418 մակնիշի 713 ԼՕ 43 համարանիշի, 2009թ. արտադրության ավտոմեքենա, նույնականացման համար X9632213290630538- 68 100 ՀՀ դրամ,
Լոտ 16. GAZ 322132-418 մակնիշի 701 ԼՕ 43 համարանիշի, 2009թ. արտադրության ավտոմեքենա, նույնականացման համար X96322139492 – 30 700 ՀՀ դրամ,
Լոտ 22. GAZ 322132-418 մակնիշի 642 ԼՕ 43 համարանիշի, 2009թ. արտադրության ավտոմեքենա, նույնականացման համար X9632213290639163 – 114 600 ՀՀ դրամ:
Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաները գտնվում են ք․Երևան Դավթաշեն 3-րդ թաղամաս, ¦Դավիթ Հոլդինգ§ ՓԲԸ-ի տարածքում, ապակոմպլեկտավորված վիճակում, ենթակա չեն շահագործման և վերանորոգման։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192725 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Контакты
- Телефон
- 37491401922
- avagyan-gevorg@yandex.ru
- Адрес
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ, 19 շ, 19 բն.