Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

N: ՍնԴ/2339/04/23 սնանկության գործով` պարտապան «ՍԻԷԼԷՅ» ՍՊԸ, հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) գույք վաճառելու մասին (Լոտ 2)

Опубликовано: 11.08.2025, 13:42

2025թ. օգոստոսի 27-ին, ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտաս 16, բն.98 հասցեում կանցկացվի N: ՍնԴ/2339/04/23 սնանկության գործով «ՍԻԷԼԷՅ» ՍՊԸ-ին պատկանող գույքի հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) վաճառք (07.08.2025թ. նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ ներկայացված չլինելու պատճառով): Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը` Լոտ-2 Գույքի անվանումը՝ Շվաքարան ջերմոցի համար, մետաղյա հիմքով (բացվող-փակվող): Գույքի նկարագրությունը՝ Նախատեսված է եղել 2880քմ. ջերմոցի ստվերացման համար, ներմուծված է Չինաստանից, գտնվում է նոր (չտեղակայացված) վիճակում: Տեխնիկական անձնագիրը բացակայում է (նախատեսված մակերեսի համար ամբողջականության նույնականացում կատարված չէ): Աճուրդի մեկնարկային գինը՝ 1 006 633 (մեկ միլիոն վեց հազար վեցարյուր երեսուներեք) ՀՀ դրամ: Գույքը գտնվելու վայրը` ք. Երևան Կոմիտաս 16: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հայտ և կից հետևյալ փաստաթղթերը` 1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: 2) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 3) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. 4) լիազորագիր և լիազորված անձի՝ անձը հաստատող փաստաթուղթ, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով. 5) աճուրդի մասնակցության վճարի՝ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով, և նախավճարի՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, վճարումը հավաստող փաստաթղթեր (անդորրագիր): Աճուրդի շրջանակում բոլոր վճարումները կատարվում են Պարտապանի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ հ/հ 2474704424650000 (որպես ստացող նշելով «ՍԻԷԼԷՅ» ՍՊԸ-ին /ՀՎՀՀ 06955949/): Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի մասնակցության հայտերը կազմվում և ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Աճուրդը կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդում հաղթող կհամարվի առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձի կողմից գույքի վաճառքի գինը՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը, վճարվում է սնանկության հատուկ հաշվին, արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, դիմելով կառավարիչ՝ Ա.Խաչատրյանին /հեռ.091218532/: Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

Контакты

Телефон
37491218532
Email
argam.sgk@gmail.com
Адрес
ք. Երևան, Օտյան 53/2
N: ՍնԴ/2339/04/23 սնանկության գործով` պարտապան «ՍԻԷԼԷՅ» ՍՊԸ, հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) գույք վաճառելու մասին (Լոտ 2) — Аукционы