“Գայանե ” ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին: ՍնԴ/2515/04/22
2025թ. օգոստոսի 20-ին նշանակված “Գայանե ” ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2025թ․ սեպտեմբերի 19-ին ժամը՝ 11։00 նշանակված է “Գայանե ” ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը հետևյալ 4/չորս/ լոտերով (նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված)․
Լոտ. 1. Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Բաղրամյան փողոց, 2 արտադրամաս հասցեում գտնվող անշարժ գույք, մակերեսը` 2687,4 քառ.մ, որից՝ վարչական շենք՝ 736,7 քառ․մ, պահակատուն՝ 17,3 քառ․ մետր, ջերմոց՝ 936,2 քառ․ մետր, արտադրամաս՝ 379,4 քառ․ մետր, ենթակայան՝ 30 քառ․ մետր, ճաշարան՝ 89,4 քառ․ մետր, պահեստ՝ 71,3 քառ․ մետր, կաթսայատուն՝ 26,5 քառ․ մետր, ծածկ՝ 334,7 քառ․ մետր, պարիսպ՝ 65,9 քառ․ մետր : Նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքաօգտագործման և այլ արտադրական նշանակության: Արտաքին հարդարումը՝ առանց հարդարման, արտաքին պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը՝ մետաղական, արտաքին դուռը՝ մետաղական, միջսենյակային դռները՝ փայտյա և մետաղապլաստե, լուսամուտները՝ փայտյա: Միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, վիճակը՝ բավարար: Սենյակների հատակը՝ առանց հարդարման, պատերը ներկած,առաստաղը ներկած: Սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ ներկած: Առկա են՝ ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և եռաֆազ հոսանք: Առկա է «Թօփ մոտորս» ՍՊԸ–ի վարձակալության իրավունքը։
Նշված գույքը հանդիսանում է “ԱՄԻՕ Բանկ” ՓԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է ` 126 990 000 ՀՀ դրամ:
Վտարման և վերագրանցման բոլոր ծախսերը կատարվում են հնարավոր գնորդի կողմից։
Լոտ. 2. Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Խորհուրդների փող., թիվ՝ 13 հասցեում գտնվող բնակելի տուն, մակերեսը՝ 542,2 քառ.մ: Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի, հողամասի մակերեսը՝ 1152 քառ.մ: Ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, եռաֆազ հոսանք, գազամատակարարում, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ: Հարկայնությունը՝ 2 հարկանի, նկուղային հարկով: Առաստաղի բարձրությունը՝ 2,8 մ.: Արտաքին հարդարումը՝ երեսպատված, արտաքին պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը մետաղական: Ընդհանուր տեխնիկական վիճակը՝ լավ, ընդհանուր ներքին հարդարման վիճակը՝ լավ: Գույքի սեփականատերն է հանդիսանում՝ Խաչատուր Խաչատրյանը: Նշված գույքը հանդիսանում է “ԱՄԻՕ Բանկ” ՓԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է ` 109 530 000 ՀՀ դրամ:
Տունը բնակեցված է։ Բնակիչների վտարման և վերագրանցման բոլոր ծախսերը կատարվում են հնարավոր գնորդի կողմից։
Լոտ. 3. TOYOTA մակնիշի LAND CRUISER 200 4.0 տիպարի, JTMHU09J984004801 նույնացման համարով, 888 CC 89 հաշվառման համարանիշի ավտոմեքենա։ Թողարկման տարեթիվը՝ 2007, տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ սպիտակ, վազքը՝ 214 816, ղեկը՝ ձախ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, սրահը՝ կաշվե: Ընդհանուր վիճակը՝ միջին: Գույքը ի պահ է հանձնված ընկերության տնօրեն՝ Գ․ Խաչատրյանին։
Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է` 12 780 000 ՀՀ դրամ:
Լոտ. 4. VAZ 21099 մակնիշի, XTA210990Y2710250 նույնացման համարով, 344 OP 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենա։ Թողարկման տարեթիվը՝ 2000, տրանսպորտային միջոցի տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ սպիտակ:Տրանսպորտային միջոցի վրա բացակայում են՝ շարժիչը, փոխանցման տուփը և ընթացային մասերը: Ընդհանուր վիճակը՝ անբավարար: Գույքը ի պահ է հանձնված ընկերության տնօրեն՝ Գ․ Խաչատրյանին։
Աճուրդի մեկնարկային արժեքը կազմում է ` 130 500 ՀՀ դրամ:
Գույքերի գնահատումը կատարվել է “Ֆինլոու” ՍՊԸ-ի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված 16069050881918 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրվա, այն է՝ 15.09.2025թ. ժամը 16:00:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 15.09.2025թ. ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Գայանե” ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։
Контакты
- Телефон
- 37499771410
- snankutyun@bk.ru
- Адрес
- ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ԿՈՒՐՂԻՆՅԱՆ ՆՐԲ., 12, 44