Գևորգ Ստյոպայի Բաբայանին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
29.08.2025թ. ժամը 11:00-ին հայտարարված Գևորգ Բաբայանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել:
2025 թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 11:20-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում ԱՁ Գևորգ Բաբայանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին համասեփականության իրավունքով պատկանող և գրավի առարկա հանդիսացող գույքի կրկնաճուրդ-վաճառք։
Լոտ 1. Գնահատվող հողամասը գտնվում է Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Փարպիում, վկայական՝ 16032022-02-0041, 02-110-0062-0003 կադաստրային ծածկագիր, բնակելի կառուցապատման հողամաս: Ընդհանուր 1500 քմ:
Մեկնարկային գինը կազմում է 6,450,000 (վեց միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում թիվ 220098880448000 հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Контакты
- Телефон
- 37477443822
- vahnaz@mail.ru
- Адрес
- ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ