Հարություն Կարենի Ավետիսյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
29.08.2025թ. ժամը 11:00-ին հայտարարված Հարություն Ավետիսյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել:
2025 թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 11:10-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Հարություն Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող և գրավի առարկա հանդիսացող շարժական գույքի կրկնաճուրդ-վաճառք։
Լոտ 1. BMW 318 I մակնիշի, 30 II 013 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Նույնականացման համարը՝ WBAAZ72040NG18635: 2003 թվականի արտադրության: Թափքի տեսակը՝ սեդան, գույնը սև մետալիկ: Շարժիչի հզորությունը 116 ԿՎ, 220 Ձուժ: Փոխանցման տուփը ավտոմատ: Սրահը ինտենսիվ շահագործված լինելու հետևանքով ֆիզիկապես մաշված է: Շարժիչը՝ բենզինային: Սրահը կտորե երեսպատվածքով, առկա են փոքր այրվածքների հետքեր:
Մեկնարկային գինը կազմում է 764,000 (յոթ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ։
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում թիվ 1510014894194114 հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`10.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Контакты
- Телефон
- 37477443822
- vahnaz@mail.ru
- Адрес
- ԵՐԵՎԱՆ ՇԵՆԳԱՎԻԹ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ