Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Անահիտ Ալբերտի Վարդանյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

Опубликовано: 01.09.2025, 15:26

30.09.2025թ.-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակում հասցեում կանցկացվի Անահիտ Ալբերտի Վարդանյանի թիվ ՍնԴ/1931/04/24 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝ երկու առանձին լոտերով.

ԼՈՏ-1. Աճուրդի է դրվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, այն է՝ ՀՀ ք․ Երևան, Եր․ Քոչարի փողոց 21 շենք 56 հասցեում գտնվող բնակարանը՝ սեփականության վկայական 2723704, այն իրենից ներկայացնում՝ պանելային կառույց , կառուցվել է 1970-1980-ական թվականերին, ընդհանուր մակերեսը 103.9 քմ , միջհարկային ծածկը երկաթբետոնե, առաստաղի բարձրությունը 2.7-2.8 մ, արտաքին պատերը պանելային, 16 հարկանի շենքի 11-րդ հարկում, արտաքին լուսամուտները մետաղապլաստե, արտաքին դուռը մետաղական երեսապատված, միջսենյակային դռները՝ փայտե բարվոք վիճակում, սենյակների հատակը՝ մանրհատակ , պատերը՝ ներկած, պաստառապատ, առաստաղը՝ ներկած, խոհանոցի հատակը սալիկապատ պատերը՝ պաստառապատ, առաստաղը՝ ներկած բարվոք, սանհանգույցը՝ հատակը սալիկապատ, պատերը սալիկապատ , առաստաղը կախովի բարվոք, միջանցքը մանրհատակ, պատերը պաստառապատ , առաստաղը ներկած, ապահոված է ջրամատակարմամբ, ջրահեռացմամբ, էլեկտրականությամբ, ջեռուցման համակարգով:
Լոտի մեկնարկային գինը 57980000.00(հիսունյոթ միլիոն ինը հարյուր ութսուն հազար)ՀՀ դրամ:
Լոտ 2. Աճուրդի է դրվում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող TOYOTA COROLLA1,6 մակնիշի, NMTBB0JEX0R193024 նույնականացման համարով, տրանսպորտային միջոցը (հաշվառման վկայագիր KJ193112, տրված 08.04.2017թ․) թեթև մարդատար, թափքը սեդան, գույնը սև միկա, շարժիչը բենզինային, սրահը կտորե, անիվները միջին, անվահեծերը այլումինե, թողարկման տարեթիվը 2017թ․, տեխնիկակն վիճակը բարվոք, փոխանցման տուփը ավտոմատ, ղեկը ձախակողմյան, քարշակը առջևի, թափքի վրա առկա է փոքր կոսմետիկ աշխատանքի կարիք :
Լոտի մեկնարկային գինը 5 400 000.00 (հինգ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. Գրանցման և գույքահարկի հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված՝1510069331060100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2.)։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, աճուրդում հաղթած անձի կողմից վաճառքի գինը վճարվում է աճուրդի արձանագրություն կազմելու օրվանից տաս օրվա ընթացքում, աճուրդ-վաճառքի ընթացքը տեսաձայնագրվում է։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար ։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն այդ մասին ծանուցում են ուղարկում ՀՀ Սնանկության դատարան՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամար: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մուտքի վճարի անդորրագիրը:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գումարի մեջ:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող են փոստով (հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան փ. 16/9 , հեռ. 077 19 55 70) կամ էլեկտրոնային փոստով (s.manukyan777@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Ս. Մանուկյանին:

Контакты

Телефон
37477195570
Email
s.manukyan777@mail.ru
Адрес
ՀՀ ք.Արմավիր Շահումյան 16 շ. բն.9
Անահիտ Ալբերտի Վարդանյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին — Аукционы