Արտակ Զալինյանի գույքը աճուրդով վաճառելու մասին
29.05.2026թ. ժամը 14:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում, 109 սենյակ հասցեում տեղի կունենա թիվ ՍնԴ/3327/04/23 սնանկության գործով Արտակ Զալինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքային միավորների բաց դասական եղանակով աճուրդը՝
Լոտ 1. Արտակ Զալինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, համայնք Գարգառ, բնակելի տուն: Կառուցման նյութը տուֆ, միջհարկային ծածկի նյութը՝ երկաթբետոն և փայտանյութ, ներքին բարձրությունը՝ բնակելի տունը՝ 2.6մ, կիսանկուղը՝ 2,15մ, տանիքը քառալանջ, ազբոշիֆեռ, ջրահեռացումը կազմակերպված, հարկայնությունը՝ 1-ին հարկ և կիսանկուղ, տան մուտքի դռները՝ փայտանյութ և մետաղապլաստ, ներսի դռները՝ փայտանյութ և մետաղապլաստ, պատուհանները՝ փայտանյութ և մետաղապլաստ: Բնակելի տան մակերեսը՝ 202քմ, հավանոցը 5.1քմ, գոմ 38.5քմ, ծածկը 31քմ և 19.6քմ է, բնակելի տան հատակը փայտանյութ է/տախտակ՝ պատված ներկանյութով/, խոհանոցի հատակը կերամիկական սալիկներ, պատերը և առաստաղը գաջասվաղ և ներկանյութ, գտնվում է միջին վատ վիճակում: Սանհանգույցի և լողարանի հատակը կերամիկական սալիկներ, պատերը՝ ցեմենտավազային սվաղ, օժանդակ շինությունները գտնվում են միջինից վատ վիճակում: Կոմունիկացիաներ առկա են: Հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 06-027-0074-0059, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0,115քմ: Մեկնարկային գինը 7,300,000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Արտակ Զալինյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, համայնք Գարգառում գտնվող հողամաս: Կադաստրային ծածկագիրը՝ 06-027-0074-0024: Նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման, հողամասի չափը՝ 170քմ, տրանսպորտային մատչելիությունը բավարար, բարելավումներ չկան: Մեկնարկային արժեքը՝ 220,000 ՀՀ դրամ:
Գույքի մանրամասն նկարագիրը և հայտի ներկայացման կարգը՝ կից ծանուցմամբ:
Контакты
- Телефон
- 37494108831
- gshakeh@yahoo.com
- Адрес
- Երևան