N: ԼԴ4/0055/04/17 սնանկության գործով (պարտապան` «ԱՐՓԱԼԻՔ» ՍՊԸ /ՀՎՀՀ 06935205/) հրապարակային սակարկությունով (կրկնաճուրդ) գույք վաճառելու մասին
2025թ. հոկտեմբերի 08-ին, ժամը 12:00-ին ք.Երևան, Կոմիտաս 16, բն.98 հասցեում կանցկացվի N: ԼԴ4/0055/04/17 սնանկության գործով երրորդ անձին պատկանող` ապահովված իրավունքի առարկա (գրավ) հանդիսացող գույքի հրապարակային սակարկությունով վաճառք (03.08.2025թ. աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով): Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը`
Լոտ-2 Գույքի անվանումը՝ բնակարան, կադաստրային ծածկագիր` 06-001-0446-0001-003-027: Գույքի նկարագրությունը՝ հարկը 1, ներքին մակերեսը` 76.34 քմ., ներքին բարձրությունը` 2.7 ﬔտր, կառուցման տարեթիվը` 1970թ, առանց արտաքին հարդարման, կառուցման նյութը` տուֆ, միջհարկային ծածկը` երկաթբետոն, վնասվածության աստիճանը` 2-րդ կարգի, բաց պատշգամբներ կամ հարթակներ չկան:
Մեկնարկային գինը՝ 3 922 035 (երեք միլիոն ինը հարյուր քսաներկու հազար երեսունհինգ) ՀՀ դրամ:
Գույքը գտնվում է` ՀՀ լոռու մարզ, ք. Վանաձոր, Զաքարյան փ., շենք 6, բն. 27 հասցեում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն հայտ և կից հետևյալ փաստաթղթերը`
1) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
2) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
3) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) լիազորագիր և լիազորված անձի՝ անձը հաստատող փաստաթուղթ, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
5) աճուրդի մասնակցության վճարի՝ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չափով, և նախավճարի՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, վճարումը հավաստող փաստաթղթեր (անդորրագիր):
Աճուրդի շրջանակում բոլոր վճարումները կատարվում են Պարտապանի սնանկության հատուկ հաշվին` «Արդշինբանկ» ՓԲԸ հ/հ 2474704819350000 (որպես ստացող նշելով պարտապան «ԱՐՓԱԼԻՔ» ՍՊԸ` ՀՎՀՀ 06935205): Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի մասնակցության հայտերը կազմվում և ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդը կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդում հաղթող կհամարվի առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձի կողմից գույքի վաճառքի գինը՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը, վճարվում է սնանկության հատուկ հաշվին, արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, դիմելով կառավարիչ՝ Ա.Խաչատրյանին /հեռ.091218532/:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:
73311f09-ea1e-444a-8f82-c7b15a6fa80a համարով հայտարարությունը համարվում է չեղյալ:
Контакты
- Телефон
- 37491218532
- argam.sgk@gmail.com
- Адрес
- ք. Երևան, Օտյան 53/2