Սնանկ ճանաչված Գոռ Սմբատի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. հունիսի 04-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/2218/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Գոռ Սմբատի Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ա. Գրիբոյեդով փողոց, 4-րդ նրբանցք 15/1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-Ըստ N 24082021-01-0270 վկայականի անշարժ գույքի հողամասն ունի 230,53 քմ մակերես, հողամասը բարեկարգված է, սալիկապատված է կտրատված քարե սալերով, ռելիեֆը հարթ է, ըստ վկայականի հողամասը ծանրաբեռնված է 2 շինությամբ՝ բնակելի տուն (335,51 քմ), պարիսպ (1.6 քմ կամ 2.65 խմ, 2,1քմ կամ 5,25խմ), ինչպես նաև առկա է ինքնակամ շինություն 25,06քմ: Շենքի հիմքը՝ երկաթ-բետոնե, շենքի պատերը՝ տուֆ քար, ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, շինության հարկերը՝ 2 հարկ, տանիքը՝ քառալանջ է, ծածկույթը գունավոր թիթեղ, ջրահեռացումը կազակերպված է: Առկա է մետաղական դարպաս, մուտքի դուռը մետաղական և մետաղապլաստե, միջսենյակային դռները՝ փայտե և մետաղապլաստե, պատուհանները՝ շագանակագույն պրոֆիլով մետաղապլաստե, բարձրորակ, պատուհանագոգերը բնական տրավերտին՝ մշակված երեսպատումով, Շինությունը վերանորոգված է, 1-ին հարկի հյուրասենյակի հատակը սալիկապատված է, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, դեպի անտրեսոլային հարկ բարձրացող աստիճանները սալիկապատ են, առկա է մետաղական դարբնագործ բազրիք, անտրեսոլային հարկում են գտնվում ննջասենյակները, ննջասենյակներից երկուսի հատակը սալիկապատված է, պատերը գաջասվաղված, պաստառապատ, մյուս ննջասենյակի հատակը լամինատե, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով։ Բնակելի տան մյուս մասը բաժանված է 3 առանձին բնակարանների, որոնց մոևտքը իրականացվում է առանձին, բաց պատշգամբով։ Յուրաքանչյուր բնակարան ունի ստուդիո տարբերակով հյուրսենյակ, 2 ննջասենյակ և առանձին սանհանգույց։ Հյուրասենյակների հատակը սալիկապատ, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, ննջասենյակների հատակը լամիանտե, պատերը՝ գաջասվաղված, պատված ներկանյութով: Շինության ցոկոլային հատվածն իրականացված է բազալտե սալերով, վերևի հատվածը երեսպատված տրավերտինե սալիկներով: Առկա են էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում, գազաֆիկացված է, մոնտաժված է անհատական ջեռուցման համակարգ, մոնտաժված են օդորակիչներ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գոռ Սմբատի Նահապետյանին /վկայական՝ 24082021-01-0270/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 23032023-01-0169/, ապահովելով Գոռ Սմբատի Նահապետյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 175.203.000 /մեկ հարյուր յոթանասունհինգ միլիոն երկու հարյուր երեք հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 27.05.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2475003928050009, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
Контакты
- Телефон
- 37491431333
- arayiksargsyan65@mail.ru
- Адрес
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ