ՍնԴ/3917/04/23 վճռով սնանկ ճանաչված Էդուարդ Սուրենի Աբունցի գույքի կազմում ներառված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
11․09․2025թ-ին ժամը 12:00-ին ՍնԴ/3917/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 109 սենյակում նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Կրկնաճուրդը նշանակվում է նույն վայրում 26․09․2025թ-ին ժամը 12:00-ին կանցկացվի սնանկ ճանաչված Էդուարդ Սուրենի Աբունցի գույքի կազմում ընդգրկված անշարժ գույքի աճուրդը։
ԼՈՏ № 1
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդի փողոց, 4-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող անշարժ գույք՝ բնակելի տուն և հողամաս, կադաստրային համար՝ 09-003-0006-0017։
Գույքը բաղկացած է բնակավայրի հողամասից՝ 0.0581 հա մակերեսով, և դրա վրա գտնվող երկհարկանի բնակելի տնից՝ 322.5 մ² ընդհանուր մակերեսով, որից՝
առաջին հարկ՝ 136.2 մ² (կիսանկուղային, չի համապատասխանում բնակելի հարկի չափորոշիչներին),
երկրորդ հարկ՝ 107.9 մ²,
բաց պատշգամբ՝ 78.4 մ²։
Տունը կառուցվել է հիմնականում 1961թ., լրացումներ՝ 1980-ականներին։
Կառուցվածքային տեսակը՝ քարե, խառը տուֆ-բազալտ պատերով, երկթեք տանիք (թիթեղ, ասբոշիֆեր), արտաքին և ներքին հարդարումը՝ միջինից լավ վիճակում։ Ջեռուցումը՝ անհատական։
Գույքի նկատմամբ գրանցված է Սուրեն Համբարձումի Աբունցի սեփականության իրավունքը։ Գրանցման վկայական՝ թիվ 1185434, 30.12.2006թ.:
Անշարժ գույքի նկատմամբ կիրառված է սնանկության գործով սահմանափակումներ, գրանցված է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գրավի իրավունքը։ Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով։
Մեկնարկային գինը սահմանվում է 12 356 003(տասներկու միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար երեք) դրամ ։
ԼՈՏ № 2
ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Սյունիքի փողոց, թիվ 142 շենքի, թիվ 18 բնակարան։
Բնակարանը գտնվում է հինգհարկանի բնակելի շենքի հինգերորդ հարկում, կառուցված 1980-ական թթ․։ Ընդհանուր մակերեսը՝ 61.1 մ²։
Գրանցված է սեփականության իրավունք՝ Սրբուհի Սուրենի Աբունցի անվամբ՝ 13.08.2013թ. տրված թիվ 13082013-09-0004 վկայականով։ Բնակարանի կառուցվածքը՝ քարե պատեր, ե/բ միջհարկային սալեր, մետաղամշակ դռներ ու պատուհաններ, հատակը՝ մանրատախտակ և կերամիկական սալիկներ, ներքին հարդարումը՝ միջին վիճակում։ Բնակարանը ապահովված է բոլոր կոմունիկացիաներով՝ ջեռուցում (անհատական), ջրամատակարարում (մետաղապլաստե խողովակներ), գազամատակարարում (մետաղական խողովակներ), էլեկտրամատակարարում (պղնձե լարեր), կոյուղագիծ (չուգունե խողովակ, վատ վիճակում)։
Բնակարանը դասակարգվել է ֆիզիկական բնութագրիչներով՝ 4-րդ կատեգորիա՝ ըստ գնահատողի։
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը։ Կիրառված են սահմանափակումներ՝ սնանկության գործով։ Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով։
Մեկնարկային գինը սահմանվում է ՝5 898 995 ( հինգ միլիոն ութ հարյուր իննսունութ հազար ինը հարյու իննսունհինգ )դրամ ։
Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է՝ 1150012711841880 «Ամիօ բանկ» ՓԲԸ ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 ) հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը։ Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:
Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։
Контакты
- Телефон
- 37499080914
- lex.davtyan@gmail.com
- Адрес
- Ֆուչիկի փողոց, 27/5 շենք, գրասենյակ 300