Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

ՀՀ Սնանկության դատարանի 14.06.2024թ. թիվ ՍնԴ/1414/04/24 վճռով սնանկ ճանաչված Աստղիկ Վռամի Գրիգորյանին պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 15.09.2025, 18:22

12․09․2025թ-ին, ժամը 13։00-ին, նշանակված Աստղիկ Վռամի Գրիգորյանի գույքի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
10.10.2025թ-ին, ժամը 13։00-ին, Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 02․07․2025թ. թիվ ՍնԴ/0088/02/25 վճիռը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի Աստղիկ Վռամի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց աճուրդը:
Աճուրդի ներկայացված թիվ 2 լոտի մեկնարկային արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 2- FORD FUSION 2.5 մակնիշի, 36FP091 համարանիշի, 2013թ. արտադրության ավտոմեքենա /նույնացման համար 1FA6POG76E5365050, հաշվառման վկայագիր PI245245, գտնվում է աշխատանքային միջին վիճակում/- մեկնարկային արժեքը կազմում է 2.744.000 / երկու միլոն յոթ հարյուր քառասունչորս հազար/ ՀՀ դրամ:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 02.10.2025թ․, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում), և կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի, և լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ ԱՆ ներկայացուցիչները:
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ՀՀ ԱՆ ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը:
Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված Աստղիկ Վռամի Գրիգորյանի թիվ 16028027960795 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում այդ մասնակիցը զրկվում է այդ աճուրդին մասնակցելու իրավունքից։
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Եթե աճուրդին մասնակցելու համար ներկայացվել է մեկ հայտ, հայտատուն ստացել է աճուրդին մասնակցելու իրավունք և աճուրդի քայլ չի կատարում, ապա հայտատուն համարվում է լոտի մեկնարկային գնով աճուրդի հաղթող:
Եթե աճուրդին մասնակցելու համար մեկից ավելի հայտատուներ ստացել են աճուրդին մասնակցելու իրավունք, սակայն նրանցից որևէ մեկը գնային առաջարկ չի ներկայացնում, ապա աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդին մասնակցելու իրավունք ստացած հայտատուների կողմից վճարված մասնակցության վճարներն ու նախավճարները հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը:
Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր:
Աճուրդի ողջ ընթացքը ձայնագրվում, իսկ հնարավորության դեպքում` նաև տեսագրվում է կառավարչի կողմից, ինչի մասին կառավարիչը պարտավոր է նախազգուշացնել աճուրդի մասնակիցներին և ներկա գտնվող այլ անձանց:
Մանրամասներին ծանոթանալու և լոտն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, մինչև 01.10.2025թ. ներառյալ, դիմել Աստղիկ Վռամի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (ՀՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծի 65ա /703 սենյակ/, հեռ. (077) 19-10-76)։

Контакты

Телефон
37477191076
Email
artakvarpet@mail.ru
Адрес
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23
ՀՀ Սնանկության դատարանի 14.06.2024թ. թիվ ՍնԴ/1414/04/24 վճռով սնանկ ճանաչված Աստղիկ Վռամի Գրիգորյանին պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы