Անի Սասունի Սարգսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
03.10.2025թ-ին ժամը 12:00-ին Անի Սասունի Սարգսյանի /գործ թիվ ՍնԴ/0687/04/25/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65Ա շենք հասցեում կանցկացվի Անի Սասունի Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող գրավադրված ոսկերչական իրերի աճուրդ -վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը․
1․ Շղթա՝ 1 հատ, ընդհանուր քաշը ՝ 6․5 գրամ, 500 հարգի, ոսկու քաշը 5․5 գրամ-112 437 ՀՀ դրամ,
2․ Մատանի՝ 2 հատ, ընդհանուր քաշը ՝ 6․2 գրամ, 500 հարգի, ոսկու քաշը 3․6 գրամ- 73 595 ՀՀ դրամ,
3․ Մատանի՝ 1 հատ, ընդհանուր քաշը՝ 2․9 գրամ, 580 հարգի, ոսկու քաշը 2․0 գրամ-47 428 ՀՀ դրամ,
4․ Օղ՝ 1զույք, 2 հատ, ընդհանուր քաշը՝ 5․2 գրամ, 500 հարգի, ոսկու քաշը 2․0 գրամ-91 994 ՀՀ դրամ,
5․ Կուլոն՝ 1 հատ, ընդհանուր քաշը՝ 7․8 գրամ, 580 հարգի, ոսկու քաշը 7․0 գրամ- 165 998 ՀՀ դրամ,
6․ Ապարանջան՝ 1 հատ, ընդհանուր քաշը՝ 7․8 գրամ, 580 հարգի, ոսկու քաշը 6․0 գրամ- 142 284 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք․Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարիչին փոխանցելու /տրամադրելու/ համար։
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակցության հայտ, որին կից ներկայացվում է՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները՝ իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում ՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանակն անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով․
բ/ աճուրդի մասնակցության վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը, բայց ոչ ավել քան 300 000 ՀՀ դրամ։
գ/ նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Նախավճարը կազմում է ՝ լոտի մեկնարկային 5 /հինգ/ տոկոսը։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝
ա/ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները՝ իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում ՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանակն անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10 000 ՀՀ դրամ ։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին » թիվ 116-Ն հրամանին։
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդին մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192789 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը։ Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթո, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող /հավաստող/ պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով։ Աճուրդն անցակցվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկաց մասնակիցը։
Եթե հայտ ներկայացրած անձը չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ։
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքներիկ մասին արձանագրությունը ստորագրած անձը պատրավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո ՝ տասն օրվա ընթացքու՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և և սահմանված վճարումն երի կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարիչին ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր։ Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, շարժական գույքի տեղափոխման ծախսերը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ /ցանկացած տեսակի/ ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից։
Աճուրդը կազմակերպվելու և անցակցվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» թիվ 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով։
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Контакты
- Телефон
- 37491401922
- avagyan-gevorg@yandex.ru
- Адрес
- ՀՀ, ք․Երևան, Տ․Մեծի պող․ 65ա շենք, 613 սենյակ