Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Կարեն Սեյրանի Ավետյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին:

Опубликовано: 18.09.2025, 16:04

2025թ.հոկտեմբերի 16-ին, ժամը 12:15, Կարեն Սեյրանի Ավետյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Սևան, Շահումյան 35/1ա հասցեում կանցկացվի Կարեն Սեյրանի Ավետյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Աճուրդի է հանված Կարեն Սեյրանի Ավետյանին 3 լոտով պատկանող միջոցներըը
Լոտ 2.Ավտոմեքենա` LINCOLN մակնիշի, NAVIGATOR 5.4 տիպի ,35 OP327 համարանիշի, նույնականացման համար` 5LMRU27A5YLJ07988 – 144.100 ՀՀ դրամ:
նկարագրություն`Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված վիճակում: Ավտոմեքենայի վրա առկա են թիթեղյա և պլաստմասե դետալների վնասված, դեֆորմացված,ինչպես նաև ժանգոտված և գունաթափված հատվածներ: Ավտոմեքենան տեղազննման պահին չի շահագործվել անսարք լինելու պատճառով: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են ոչ աշխատանքային վիճակում;Սրահը գտնվում է վատ վիճակում:
Լոտ 3.Ավտոմեքենա` OPEL մակնիշի VECTRA 1.81 տիպի , 37 DA 750 համարանիշի, նույնականացման համար` W0L0JBF19W1231556 – 170.886 դրամ
Նկարագրություն`Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված վիճակում: Ավտոմեքենայի վրա առկա են թիթեղյա և պլաստմասե դետալների վնասված, դեֆորմացված,ինչպես նաև ժանգոտված և գունաթափված հատվածներ: Ավտոմեքենան տեղազննման պահին չի շահագործվել անսարք լինելու պատճառով: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են ոչ աշխատանքային վիճակում;Սրահը գտնվում է վատ վիճակում:
Լոտ 4.Բեռնաուղևորատար ավտոմեքենա` OPEL մակնիշի Combo 1.3D տիպի , 36GV 282 համարանիշի, նույնականացման համար`W0L0XCF06B4017765– 335.340 ՀՀ դրամ
Նկարագրություն`Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված,ֆիզիկապես մաշված,վթարված վիճակում: Ավտոմեքենայի վրա առկա են թիթեղյա և պլաստմասե դետալների վնասված,ջարդված ծոված, դեֆորմացված հատվածներ:Ավտոմեքենան տեղազննման պահին չի շահագործվել անսարք լինելու պատճառով: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են ոչ աշխատանքային վիճակում;Անվադողերի մաշվածքը 50% ավելին:
Լոտ 5.Բեռնատար ավտոմեքենա- KAMAZ մակնիշի 5320 տիպի.37 CX 760 համարանիշի, նույնականացման համար`XTC532000M0398996– 211.410 ՀՀ դրամ;
Նկարագրություն`Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված և կիսաքանս և կիսաապամոնտաժված վիճակում, այն տեղազննման պահին ունել է մոտ 15-ից 20 %-ի ճափով մնացորդային վիճակ, որը իրենից փաստացի ներլայացնում է մետաղի ջարդոն :
Լոտ 6. Բեռնատար ավտոմեքենա- KAMAZ մակնիշի 6520 տիպի.37 CX 756 համարանիշի, նույնականացման համար`X1F652003D0002980 – 1.108.080 ՀՀ դրամ;
Նկարագրություն`Ավտոմեքենան գտնվում է ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված և կիսաքանդ վիճակում:Ըստ սեփականատիրոջ տրված տեղեկությամբ վթարման հետևանքով ամբողջությամբ ջարդված է խցիկը և ենթակա չե վերանորոգման:Վնասված և դեֆորմացված են նաև թափքը, շրջանակը, շարժիչը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը 11.09.2025թ ժամը 18 : 00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին <Հայբիզնեսբանկ> ՓԲԸ մ/ճ 1150000859659660 որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/ojuV/JsKHJHzDJ կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել 099201390 հեռախոսահամարին , փոստով կամ էլեկտրոնային փոստով (sarkyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Контакты

Телефон
37499201390
Email
sarkyan@mail.ru
Адрес
ք.Սեվան,Նաիրյան 4/6
Կարեն Սեյրանի Ավետյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին: — Аукционы