Նուրիկ Ալբերտի Վարտանովային պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
Սնանկության գործի համար՝ ՍնԴ/0790/04/25
Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝ - 01.06․2026 թվականին՝ ժամը 12։30-ին, ՀՀ, ք․ Երևան, Ն․ Ադոնցի 6/1,303,
Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով,
Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան Նուրիկ Ալբերտի Վարտանովայի սնանության գործով կառավարիչ՝ Մակար եղիազարյան,
30.04․2026 թվականին՝ ժամը 12։30-ին նշանակված աճուրդը չի կայացել։
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը.
Լոտ 1 – Պարտապան՝ Նուրիկ Ալբերտի Վարտանովային և Արմեն Սամվելի Խաչիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 2րդ Այգեգործական տարածք, 15-րդ թաղամաս, 15-րդ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի վկայական՝ 0302024-07-0032, կադաստրային ծածկագիրը՝ 07-054-0137-0041, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը (հողատեսք) բնակելի կառուցապատման, հողամասի մակերեսը՝ 0,05 հա, առկա է ինքնակամ կառուցված բնակելի տուն, որի մակերեսը կազմում է 400,3 քմ և ինքնակամ կառուցված պարիսպ, որի մակերեսը կազմում է 6,5 քմ, բնակելի տունը կիսակառույց է, ներքին հարդարանք չունի, արտաքինից երկկողմանի երեսապատված է տրավերտինե սալիկներով, տեղադրված են պատուհանները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը մետաղական է, ապահովված է էլեկտրական հոսանքով)։
Մեկնարկային գին՝ 93,870,900 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2480104094360004 հատուկ հաշվին և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։ Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։
Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 060 500 250, էլ. փոստ՝ makar@bankruptcy.am)՝ աշխատանքային օրերին՝ 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Контакты
- Телефон
- 37460500250
- makar@bankruptcy.am
- Адрес
- ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱԴՈՆՑԻ Փ., 6/1, 303