Թիվ ՍնԴ/4275/04/24 սնանկության գործով պարտապան Սեդրակ Մինասյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին
Հայտարարություն 299-4
19.09.2025թ. ժամը 10:00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
07․10.2025թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, (որը տեսաձայնագրվում է) պարտապան Սեդրակ Մինասյանի թիվ ՍնԴ/4275/04/24 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:
Վաճառքի ներկայացվող գույքերի նկարագիրը հետևյալն է.
Լոտ 1 – ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Մյասնիկյան փողոց, 31 շենք թիվ 12 հասցեում գտնվող բնակարան (սեփականության վկայական՝ 18112024-04-0075)։ Բնակարանը գտնվում է հինգհարկանի շենքի 3-րդ հարկում։ Գույքը երրորդ անձի կողմից գրավադրված է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։ Բնակարանի մակերեսը՝ 78.3 քմ, ներքին բարձրությունը՝ 2.7մ, մուտքի դուռը՝ մետաղական, միջսենյակային դռները՝ փայտանյութ, պատուհանները` մետաղապլաստե, հյուրասենյակի, նախասենյակի և ննջասենյակի հատակը՝ մանրահատակ, պատերը՝ պաստառապատ և ներկանյութ, խոհանոցի հատակը և պատերը՝ սալիկապատ, պատերը՝ ներկանյութ, սանհանգույցը և լոգարանը՝ սալիկապատ: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։ Ներքին հարդարումը նորմալ վիճակում։ Գույքագրման պահին բնակարանը բնակեցված էր։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 20.120.400 ՀՀ դրամ:
Լոտ 2 – ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նորապատ գյուղում գտնվող հողամաս (ծածկագիրը՝ 04-075-0015-0025, սեփականության վկայական թիվ 2399243)։ Գույքը պարտապանի սեփականությունն է։ Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Մակերեսը՝ 620քմ։ Հողամասը հարթ է, ունի ուղղանկյունաձև տեսք, ճակատային մասը՝ 20մ, գտնվում է ասֆալտապատ ճանապարհից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Հողամասը բարեկարգված չէ, ծանրաբեռնված չէ շինություններով, կոմունիկացիաներ առկա չեն, սակայն հասանելի են։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.827.300 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.09.2025թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Արմսվիսբանկ» ՓԲԸ, 2500011601351000)՝ որպես ստացող նշելով Սեդրակ Մինասյանի սնանկության գործով կառավարիչ` Տիգրան Սահակյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Контакты
- Телефон
- 37493456258
- mailbox4manager@gmail.com
- Адрес
- ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ Պ., 5, 311 սենյակ