Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Опубликовано: 24.09.2025, 12:31

20.10.2025թ. ժամը 12:15-ին,ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի ԵԷԴ/0052/04/17 սնանկության գործով աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Աճուրդի է դրվելու՝
Լոտ 1 «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված, «Խալեյան» ՓԲԸ-ում Արմեն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 89,940828% բաժնեմաս /456 հատ/, մեկնարկային գինը 988,205,484 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկացվում է, որ բաժնեմասի գնահատումն հիմնականում իրականացվել է «Խալեյան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Գ.Մահարու փողոց թիվ 148 հասցեի անշարժ գույքի գնահատման արդյունքների հիման վրա, որի հողամասի կադաստրային արժեքը /18.10.2024թ. դրությամբ/ 1,804,168,080 ՀՀ դրամ վճարված չէ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ք.Աբովյանի մասնաճյուղ «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003058920000:
Աճուրդին մասնակցել ցանկացողները 07.10.2025թ.-ից մինչև 12.10.2025թ.ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք կարող են ներկա գտնվել ներկայացնելով անձը հատատող փաստաթուղթ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37493955881
Email
samson6122@mail.ru
Адрес
ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
«ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Аукционы