Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«ՄՍԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

Опубликовано: 24.09.2025, 12:30

19.09.2025թ.ժամը 14:15-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում նշանակված «ՄՍԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի ՍնԴ/2741/04/22 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
23.10.2025թ. ժամը 14:15-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «ՄՍԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի ՍնԴ/2741/04/22 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1- «ՄՍԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությաունների կատարման ապահովման համար «ԱրմՍվիս» ՓԲԸ-ի օգտին գրավադրված՝ Հովհաննես Բալաբանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, ք.Վաղարշապատ, Իսակովի 1-ին փակ. 6տ. հասցեի անշարժ գույք, հողամասի մակերեսը 0,098 հա, շենքի մակերեսը 81,2 ք/մ, առկա են օժանդակ շինություններ, մեկնարկային գինը 18.306,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ «ՄՍԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝11811029586200:
Աճուրդին մասնակցել ցանկացողները 13.10.2025թ. մինչև 17.10.2025թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի մասնակից չհամարվող անձիք կարող են ներկա գտնվել ներկայացնելով անձը հատատող փաստաթուղթ:
Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ՄՍԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37493955881
Email
samson6122@mail.ru
Адрес
ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1
«ՄՍԱՄԹԵՐՔԻ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին — Аукционы