Սնանկ ճանաչված <<Սեյրան Խալաթյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, երրորդ անձ գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2025թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11:30-ին, թիվ ՍՆԴ/3488/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<Սեյրան Խալաթյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված, գրավատուներ Սեյրան Նարիբեկի Խալաթյանին և Կարինե Գուրգենի Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 2. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Միկոյան փողոց, 14 շենք, թիվ 2 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում, բնակարանի մակերեսը՝ 91,25քմ, մուտքի դուռը փայտե, ներսի դռները լամինացված փայտանյութ, գտնվում են լավ վիճակում, պատուհաները՝ մետաղապլաստե՝ շականակագույն հիմնագույնով, բնակարանը կապիտալ վերանորոգված է, միջանցքի և հյուրասենյակի հատակը սալիկապատված, պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, խոհանոցի հատակը նույնպես սալիկապատ է, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված պատված ներկանյութով, առաջին ննջասենյակի հատակը լամինատե, պատերը և առաստաղը գաջասվաղված են պատված ներկանյութով, երկրորդ սենյակի հատակը սալիկապատ, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով, սանհանգույցի և լոգարանի պատերը, ինչպես նաև հատակը սալիկապատ են, իրականացված է կախովի առաստաղ, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սեյրան Նարիբեկի Խալաթյանին և Կարինե Գուրգենի Խալաթյանին /վկայական՝ 2494245/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 17012014-01-0132/, ապահովելով <<Սեյրան Խալաթյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 40.621.500 /քառասուն միլիոն վեց հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 16.10.2025թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607701320009 որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
Контакты
- Телефон
- 37491431333
- arayiksargsyan65@mail.ru
- Адрес
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319