Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Սոնա Արայիկի Մեսրոպյանի սնանկության գործով գույքի աճուրդի կազմակերպման մասին

Опубликовано: 21.05.2026, 17:34

08.06.2026թ-ին ժամը 15:00-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Սամվել Մանուկյանի կողմից կանցկացվի թիվ ՍնԴ/3186/04/25 վճռով սնանկ ճանաչված Սոնա Արայիկի Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի աճուրդ- վաճառքը , բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդը՝ մեկ առանձին լոտով.
Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը հետևյալն է.
ԼՈՏ-1 . << LINCOLN TOWN CAR 4.6>> մակնիշի 1988թ. արտադրության, տրանսպորտային միջոց՝ թեթև մարդատար, սեդան, գույնը՝ շամպայն մետալիկ, շարժիչը բենզինային/գազ ( բացակայում է յուղը ) անիվները՝ բավարար, անվահեծերը՝ ալյումինե, թափքի վրա առկա են գունաթափված, լաքաթափված հատվածներ, սրահը՝ կաշեպատ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան, շարժական գույքը:
Լոտի մեկնարկային գինը կազմում է `1 390.00 / մեկ միլիոն երեք հարյուր ինսուն հազար / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և գույքահարկի հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված՝1510024938240100 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10 000.00 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար ։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն այդ մասին ծանուցում են ուղարկում ՀՀ Սնանկության դատարան՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամար: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մուտքի վճարի անդորրագիրը
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:

Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողությունները, վտարման հետ կապված ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գումարի մեջ:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդի մասնակիցները կարող են Լոտը ուսումնասիրել սահմանված կարգով հայտը ներկայացնելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ՝ աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով (հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան փ. 16/9 , հեռ. 077 19 55 70) կամ էլեկտրոնային փոստով (s.manukyan777@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Սամվել Մանուկյանին:
37477195570s.manukyan777@mail.ruՀՀ ք.Արմավիր Շահումյան 16 շ. բն.9

Контакты

Телефон
37477195570
Email
s.manukyan777@mail.ru
Адрес
Ք․Արմավիր, Շահումյան 16, բն․9