Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Թիվ ԵԱՔԴ/0151/04/14 սնանկության գործով, ,,Լևոն Ամիրխանյան,, ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին

Опубликовано: 21.05.2026, 15:23

,,Լևոն Ամիրխանյան,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արման սարգսյանի կողմից 2026թ.-ի մայիսի 19-ին ժ 17:00-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2026թ-ի հունիսի 6-ին ժամը 17:00-ին, ք. Երևան Արշակունյաց 5 շենք, 211 սենյակ հասցեում, ,,Լևոն Ամիրխանյան,, ՍՊԸ-ի /թիվ ԵԱՔԴ/0151/04/14 սնանկության գործով/ սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանի կողմից կանցկացվի ,,Լևոն Ամիրխանյան,, ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը: Վաճառքի է հանվում ընկերության անշարժ գույքը հետևյալ լոտով:
Լոտ 1. ք.Երևան, Տպագրիչների փողոց 14/1 hողատարածք-184 500 000 ՀՀ դրամ արժեքով:
Հողատարածքի նկարագիրը՝ ՀՀ, քաղաք Երեւան, Կենտրոն վարչական շրջան, Տպագրիչներ փողոց, 14/1 հասցեյում գտնվող, 199.41 քմ մակերեսով, 01-006-0136-0165 կադաստրային ծածկագրով, բնակելի կառուցապատման հողամաս։ Անշարժ գույքը, համաձայն ՀՀ կառավարության կողմից 2020թ. հունիսի 04-ի Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) նշանակության հողերի) եւ գոտիականության սահմանները հաստատելու մասին) թիվ 1023-Ն որոշման, գտնվում է 2-րդ տարածագնահատման գոտում, որտեղ հողի 1 քմ կադաստրային արժեքն է 214 500 ՀՀ դրամ:Նպատակային նշանակությունը-բնակելի, Գործառնական նշանակությունը/տեսակը-Հասարակական կառուցապատման, Մակերեսը-199.41 ք.մ. Վկայականի համար-28082013-01-0138 /գրավադրված է ,,Պրոմեթեյն բանկ,, ԲԲԸ, ներկայումս ,, Էվոկաբանկ,, ԲԲԸ-ում /, Գրանցված իրավունքի տեսակը-սեփականություն, Գրանցված իրավունքի սուբյեկտը-,,Լևոն Ամիրխանյան,, ՍՊԸ, Տարածագնահատման գոտի-2, Շրջակա միջավայրը-Բնակելի և գործարար գոտի, Կոմինիկացիաների առկայությունը-Առկա Չեն, Հողամասի թեքությունը-Հարթ հողամաս, Ճակատային եզրագիծը /մ/-60, Երկրաչափական տեսքը-Բազմանկյունաձև:Նկարագրությունը ըստ գնահատման հաշվետվության:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդ օրը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, հողի վարձակալության, հողի հարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած հնարավոր պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի վաճառքի պայմանագրի և պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն, Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի և ինչպես ընկերության տնօրենի,այնպես էլ ֆիզիկական անձի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը, ինչպես նաև մասնակցության վճարը, որը կազմում է լոտի արժեքի 1 տոկոսը և այն պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,ՎՏԲ Հայաստան Բանկ,, ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում բացված թիվ 16048528331313 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թիվ թիվ ԵԱՔԴ/0151/04/14 սնանկության վարույթը հարուցվել է մինչև ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի թիվ 116-Ն հրամանը, ուստի այն կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ հաստատված գույքի վաճառքի ծրագրին համապատասխան:
Աճուրդում հաղթող է համարվում՝ աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են մինչև աճուրդի նախորդող օրը, աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37498407919
Email
arman-sargsyan-73@mail.ru
Адрес
ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 211