Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Թիվ ՍնԴ/2085/04/25 սնանկության գործով պարտապան «ՏԵԽՇԻՆ 001» ՍՊԸ-ի գույքի կազմում ներառված գույքերի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 20.05.2026, 16:41

10.06.2026թ.-ին ժամը 11:00-ին «ՏԵԽՇԻՆ 001» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 5, գրասենյակ 107 հասցեում հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի «ՏԵԽՇԻՆ 001» ՍՊԸ-ի գույքի կազմում ներառված /պարտապանին և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող/ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ ըստ հետևյալ լոտերի.

ԼՈՏ 1. HITACHI ZX350 մակնիշի էքսկավատոր։
Թողարկման տարեթիվը – 2005թ.
Շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒԺ) – 184 կՎտ
Շարժման ձևը – Թրթուրավոր
Էքսկավատորը գտնվում է շահագործման ենթակա վիճակում:
Տեխնիկական վիճակի գնահատման (1-10) սանդղակում համապատասխանում է հինգերրորդ աստիճանին:
Սեփականության իրավունքով պատկանում է «ՏԵԽՇԻՆ 001» ՍՊԸ-ին:
Գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը՝ 15.650.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2. HUNDAI ROBEX 320LC-7A մակնիշի էքսկավատոր։
Թողարկման տարեթիվը – 2008թ.
Շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒԺ) – 177 կՎտ
Շարժման ձևը – Թրթուրավոր
Էքսկավատորն այժմ չի շահագործվում:
Էքսկավատորի գործարկման հիմնական բաղադրիչները բացակայում են կամ վնասված են:
Բացակայում է էքսկավատորի շերեփը (ковш):
Ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Տեխնիկական վիճակի գնահատման (1-10) սանդղակում համապատասխանում է երկրորդ աստիճանին:
Սեփականության իրավունքով պատկանում է «ՏԵԽՇԻՆ 001» ՍՊԸ-ին:
Գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը՝ 9.730.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 3. HUNDAI ROBEX 300NLC-9A մակնիշի էքսկավատոր։
Թողարկման տարեթիվը – 2013թ.
Շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒԺ) – 158 կՎտ
Շարժման ձևը – Թրթուրավոր
Էքսկավատորն այժմ չի շահագործվում:
Էքսկավատորի գործարկման հիմնական բաղադրիչները բացակայում են կամ վնասված են:
Թրթուրները վնասված են, ենթակա են փոխարինման: Էլեկտրական համակարգերը վնասված են:
Բացակայում է էքսկավատորի շերեփը (ковш):
Ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Տեխնիկական վիճակի գնահատման (1-10) սանդղակում համապատասխանում է երկրորդ աստիճանին:
Սեփականության իրավունքով պատկանում է «ՏԵԽՇԻՆ 001» ՍՊԸ-ին:
Գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը՝ 11.650.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 4. HITACHI ZX 280LCH-3 մակնիշի էքսկավատոր։
Թողարկման տարեթիվը – 2014թ.
Շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒԺ) – 140 կՎտ
Շարժման ձևը – Թրթուրավոր
Էքսկավատորն այժմ չի շահագործվում:
Էքսկավատորի գործարկման հիմնական բաղադրիչները բացակայում են կամ վնասված են:
Շարժիչը վնասված է, վերականգնման ենթակա չէ:
Թրթուրները վնասված են, ենթակա են փոխարինման: Էլեկտրական համակարգերը վնասված են:
Ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Տեխնիկական վիճակի գնահատման (1-10) սանդղակում համապատասխանում է երկրորդ աստիճանին:
Սեփականության իրավունքով պատկանում է Արման Ավետիսյանին:
Գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը՝ 9.430.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/:
Հայտի ձևը, բովանդակությունը, ներկայացման կարգը և հայտին կցվող փաստաթղթերը սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված՝ «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու» կարգով: Նույն կարգը հանդիսանում և հիմք է ընդունվում որպես սույն աճուրդի կանոնակարգ, որով և կանոնակարգվում են սույն աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:
Աճուրդին մասնակցելու համար, Հայտին կից, ի թիվս Կարգում նշված փաստաթղթերի, պետք է ներկայացվեն`
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի գումարները անհրաժեշտ է վճարել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված Պարտապանի սնանկության գործով հատուկ հաշվին (Հ/Հ 2474403384960001)՝ մինչև հայտ ներկայացնելը:

Եթե աճուրդի ներկայացված են մեկից ավելի լոտեր, ապա դրանց վաճառքն իրականացվում է աճուրդի մասին հայտարարությունում շարադրված հերթականությամբ:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը:

Աճուրդի մասնակցության, առուվաճառքի պայմանագրի կնքման /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ վտարման և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու, գույքի տեղափոխության հետ կապված ցանկացած գործողություն կամ դրան առնչվող ցանկացած ծախս կամ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և/կամ առուվաճառքի պայմանագրից բխող ցանկացած տեսակի ծախս կամ գործողություն կատարվում է աճուրդի հաղթողի կողմից: Գնորդին են փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկի և/կամ հողի հարկի պարտավորությունները:

Լոտն ուսումնասիրելու, լոտի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու կամ աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով՝ աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Բալասանյանին` (հեռ. +37491480528):

ք. Երևան, Արշակունյաց 5, 107
091 48 05 28
Ruben.balasanyan86@gmail.com

Контакты

Телефон
37491480528
Email
ruben.balasanyan86@gmail.com
Адрес
ք. Երևան, Արշակունյաց 5, 107