Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«Ստրոյ Գրուպ» ՍՊԸ -ի թիվ ՍնԴ/0903/04/25 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

Опубликовано: 15.07.2026, 21:18

2026թ օգոստոսի 07-ին, ժամը՝ 14։30-ին ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան «Ստրոյ Գրուպ» ՍՊԸ -ի թիվ ՍնԴ/0903/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարազդատ Ասատանի կողմից կանցկացվի աճուրդ՝ հետևյալ լոտերով՝
Լոտ 2։ Մարզ Արարատ, համայնք Արտաշատ Արտաշատ ք. Շահումյան փողոց 7 շենք, 33 բնակարան, սեփականության իրավունք`Գեղամ Սարգսի Ռուբենյան, վկ. 23062022-03-0058։ Գրավ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)։
Շինությունների Բնութագրերը։ Նպատակային նշանակությունը՝ բնակելի, կադաստրային ծածկագիր ՝03-001-0128-0127-001-033, տեսակ՝ բնակարան, մակերես՝ 81.1 քմ։
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ։ Առկա է 2.8քմ մակերեսով և 5.4 քմ մակերեսներով ինքնակամ շինություններ:
Գույքի շուկայական արժեքը կազմում է 21.789.000 /քսանմեկ միլիոն յոթ հարյուր ութսունինը հազար / ՀՀ դրամ:
Լոտ 3։ Մարզ Արարատ, համայնք Արտաշատ գյուղ Ոստան Հ. Շիրազի փողոց հ.2, սեփականության իրավունք`Գեղամ Սարգսի Ռուբենյան, վկ. 10062024-03-0008։ Գրավ՝( «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)։
Հողամասի Բնութագրերը։ կադաստրային ծածկագիրը՝03-077-0006-0002, մակերեսի չափը (հա)՝ 0.1,նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի,գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն
Շինությունների Բնութագրերը ըստ առանձին շինությունների՝
1. Կադաստրային ծածկագիր 03-077-0006-0002-001, նպատակային նշանակությունը՝ հասարակական, տեսակ՝ շինություն , մակերես 289.2 քմ սեփականություն,
2. Կադաստրային ծածկագիր 03-077-0006-0002-002, նպատակային նշանակությունը՝ հասարակական տեսակ՝պարիսպ , մակերես 8.6 քմ,18.92 խ.մ. սեփականություն
Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ։ Շինության մասով գրանցման օբյեկտը 80.5քմ նախագծային մակերեսով կառուցվող շինությունների նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են:
Գույքի շուկայական արժեքը կազմում է 29.727.000 /քսանինը միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 31.07.2026թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։

Контакты

Телефон
37494187008
Email
varazdataasatryan@gmail.com
Адрес
ք. Երևան, Կ. Ուլնեցու փող., 58/20 Ա շենք, բն. 4

Прикреплённые файлы

«Ստրոյ Գրուպ» ՍՊԸ -ի թիվ ՍնԴ/0903/04/25 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն — Аукционы