Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

« Հայր և Որդի Երիցյաններ » ՍՊ ընկերության սնանկության վարույթում առկա շարժական գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

Опубликовано: 10.07.2026, 18:29

2026թ-ի հուլիսի 31-ին, ժամը 12-00-ին « Հայր և Որդի Երիցյաններ » ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից Արշակունյաց 5, սենյակ 109 հասցեում կանցկացվի « Հայր և Որդի Երիցյաններ » ՍՊ ընկերության հաշվեկշռում առկա արտադրական տարածքի (ծավալների) օդափոխության համակարգի 1 (մեկ) կոմպլեկտ սարքեր-սարքավորումների հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառք՝ մեկ լոտով::
Սարքավորումները նոր են, շահագործման մեջ չեն եղել,, ապամոնտաժված են, գտնվում են ք. Երևան, Աճառյան 40/1 հասցեում:
Լոտ-1. Օդափոխության համակարգ 1 (մեկ) կոմպլեկտ սարքեր-սարքավորումներ:
Աճուրդ վաճառքի մեկնարկային գինը – 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ է :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղում բացված 2473604515680000 հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող անձ է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր (բացառությամբ շաբաթ, կիրակի) ժամը 12-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Արշակունյաց պող. 67 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով` սնանկության գործով կառավարչին:

Контакты

Телефон
37494403156
Email
babser48@mail.ru
Адрес
-Երևան, Ե.Թադևոսյան 12/5-27
« Հայր և Որդի Երիցյաններ » ՍՊ ընկերության սնանկության վարույթում առկա շարժական գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի մասին — Аукционы