Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Թիվ ՍնԴ/0317/04/21 սնանկության գործով "ԱյՊլաստ" ՍՊԸ գույքի կրկնաճուրդի մասին

Опубликовано: 10.07.2026, 14:35

2026թ․ հուլիսի 31-ին, ժամը 10։30-ին ք. Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում կանցկացվի «Այ Պլաստ» ՍՊԸ-ին պատկանող՝ ստորև նշված նկարագրին համապատասխան շարժական գույքերի կրկնաճուրդը, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. «SS-KZ» դեմքի դիմակի պատրաստման ավտոմատ մեքենա: Թողարկման երկիրը՝ Չինաստան։ Սարքավորումը գտնվում է ք․ Երևան, Նորագավիթ 1-ին փ․ 100/2 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 3 025 142 ՀՀ դրամ:
Լոտ-2. Ստերիլ վիրակապ 6սմ*15սմ 20856 հատ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 492 054 ՀՀ դրամ:
Լոտ-3. Ստերիլ վիրակապ 10սմ*10սմ 27473 հատ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 972 254 ՀՀ դրամ:
Լոտ-4. «Ստերիլ վիրակապ 10սմ*15սմ 55628 հատ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում 777 803 ՀՀ դրամ:
Լոտ-5․ Ստերիլ վիրակապ 10սմ*20սմ 5995 հատ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 188 586 ՀՀ դրամ:
Լոտ-6․ Ստերիլ վիրակապ 10սմ*25սմ 10378 հատ,
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 345 507 ՀՀ դրամ:
Լոտ-7․ Մոնիտոր Samsung LS19F350HNIXCI 1 հատ, աշխատող։ Գույքը գտնվում է ք․
Երևան, Նալբանդյան 7 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է4 893 ՀՀ դրամ:
Լոտ-8․ Համակարգիչ CPU G3240 1 հատ, աշխատող; Գույքը գտնվում է ք․ Երևան,
Նալբանդյան 7 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 14 155 ՀՀ դրամ:
Լոտ-9․ Տպիչ Canon LPB6030B 1 հատ, աշխատող։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Նալբանդյան 7 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 10 734 ՀՀ դրամ:
Լոտ-10․ Սկաներ HP DeskJet 2130 1 հատ, աշխատող։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Նալբանդյան 7 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 6 048 ՀՀ դրամ:
Լոտ-11․ Լափթոփ ASUS K53E 1 հատ, աշխատող։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Նալբանդյան 7 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 17 669 ՀՀ դրամ:
Լոտ-12․ Բժշկական բամբակյա կպչուն սպեղանի /ժապավենային/ 784 հատ
գլանափաթեթ։ Գույքը գտնվում է ք․ Երևան, Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 315 798 ՀՀ դրամ:
Լոտ-13․ Ստերիլ վիրակապի հումք /բամբակ/ 20 հատ գլանափաթեթ։ Գույքը գտնվում
է ք․ Երևան, Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 18 666 ՀՀ դրամ:
Լոտ-14․ Կպչուն սպեղանի 83 հատ գլանափաթեթ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 276 136 ՀՀ դրամ:
Լոտ-15․ Սուլֆիդային թուղթ 64 հատ։ Գույքը գտնվում է ք․ Երևան, Կոմիտասի 49/3
հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 90 298 ՀՀ դրամ:
Լոտ-16․ Երեխաների կպչուն սպեղանի 25 հատ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 85 350 ՀՀ դրամ:
Լոտ-17․ Ստերիլ վիրակապ 6*300 35 հատ գլանափաթեթ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 43 539 ՀՀ դրամ:
Լոտ-18․ Ստերիլ վիրակապ 10*300 28 հատ գլանափաթեթ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 58 079 ՀՀ դրամ:
Լոտ-19․ Կպչուն սպեղանու թուղթ 16 հատ գլանափաթեթ։ Գույքը գտնվում է ք․ Երևան,
Կոմիտասի 49/3 հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 46 820 ՀՀ դրամ:
Լոտ-20․ Բամբակ 2 հատ գլանափաթեթ։ Գույքը գտնվում է ք․ Երևան, Կոմիտասի 49/3
հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 72 998 ՀՀ դրամ:
Լոտ-21 Մետաքս 2 հատ գլանափաթեթ։ Գույքը գտնվում է ք․ Երևան, Կոմիտասի 49/3
հասցեում։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 108 256 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% (բայց ոչ ավել քան 300,000 ՀՀ դրամը) և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ «Այ Պլաստ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817078415100 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդին մասնակից չհանդիսացող, սակայն աճուրդին ներկա գտնվել ցանկացող անձինք ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):

Контакты

Телефон
37495110216
Email
varazdat.harutyunyan91@gmail.com
Адрес
ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62
Թիվ ՍնԴ/0317/04/21 սնանկության գործով "ԱյՊլաստ" ՍՊԸ գույքի կրկնաճուրդի մասին — Аукционы