Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Լևոն Արմենի Խաչյանի գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

Опубликовано: 01.07.2026, 15:13

01.07.2026թ. ժամը 11:00-ին հայտարարված Լևոն Խաչյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել:

2026 թվականի հուլիսի 31-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Լևոն Արմենի Խաչյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող ոսկյա իրերի կրկնաճուրդ-վաճառք։

Լոտ 1. Ոսկյա շղթա 2 հատ, ոսկյա մատանի 1 հատ: Իրերի ընդհանուր կշիռը 17.6 գրամ: Իրում պարունակվող ոսկու կշիռը՝ 16.4 գրամ:
Մեկնարկային գինը կազմում է 536,00 ( հինգ հարյուր երեսունվեց հազար ) ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում թիվ 220098881448000 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, պահպանման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։

Контакты

Телефон
37477443822
Email
vahnaz@mail.ru
Адрес
ԵՐԵՎԱՆ Վ. ՇԵՆԳԱՎԻԹ 1 Փ. 47/5 Տ
Լևոն Արմենի Խաչյանի գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին — Аукционы