Թիվ ՍնԴ/1719/04/24 սնանկության գործով պարտապան «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքերի բաց դասական եղանակով՝ լոտի մեկնարկային գնի հավելմամբ, աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Թիվ ՍնԴ/1719/04/24 սնանկության գործով 13.11.2024թ. սնանկ ճանաչված «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ին պատկանող, «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի /իրավահաջորդն է ՝«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/ առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման ապահովման դիմաց գրավադրված թվով 4 /չորս/ անշարժ գույքերի 2026թ. հուլիսի 03-ին, ժամը 16:00-ին նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
2026թ. հուլիսի 24-ին, ժամը 16:00-ին թիվ ՍնԴ/1719/04/24 սնանկության գործով սնանկ ճանաչված պարտապան «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03548286, գրանցման համարը՝ 42.110.1042512, տրված ՝ 23.10.2018թ., հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բաբաջանյան փողոց, 73 շ., բն.9) սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի 13.11.2024թ.-ի թիվ ՍնԴ/1719/04/24 վճռով սնանկ ճանաչված պարտապան «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի Դատարանի կողմից հաստատված պարտատերերի պահանջների բավարարման նպատակով, «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ին պատկանող, «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի /իրավահաջորդն է ՝«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/ առջև ստանձնած դրամական պարտավորությունների կատարման ապահովման դիմաց գրավադրված թվով 4 /չորս/ անշարժ գույքերի, աճուրդային վաճառքը՝ ներկայացված 4 /չորս/ լոտով՝ ըստ կցված էլեկտրոնային ֆայլում ներկայացված հաջորդականության և մեկնարկային գնի:
Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո, հաջորդ աճուրդին՝ կրկնաճուրդին, անշարժ գույքերի մեկնարկային գինը /արժեքը/ նվազեցվելու է լոտի արժեքի /գնի/ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 /տասը/ տոկոսի չափով :
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ «ԷԿՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի անվամբ «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 2474403108910000 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով, աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի 16 հունիսի 2025թ. թիվ 374-Ն հրամանով ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանով սահմանված կարգավորումների:
Նշված իրավական ակտը հանդիսանում է աճուրդի կանոնակարգը։
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ սնանկության գործով կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն՝ ք. Երևան, Հանրապետության փ. 67շ., թիվ 57 գրաս. տարածք հասցեով կամ սնանկության գործով կառավարչին տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, որին կուղարկվի հայտը: Էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափը նախընտրելի է: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանին՝+374 96 224 228 հեռախոսահամարով կամ հաղորդագրությունը ուղարկել armen.matevosyan@lawconsult.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փողոց, 67 շենք, թիվ 57 գրասենյակային տարածք հասցեով:
Контакты
- Телефон
- 37441224254
- armen.matevosyan@lawconsult.am
- Адрес
- -