Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

ՀՀ Սնանկության դատարանի 17.09.2024թ. թիվ ՍնԴ/0800/04/24 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Հայկի Ղազարյանին ինչպես նաև երրորդ անձին պատկանող, գրավադրված և չգրավադրված անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 11.03.2026, 12:39

27.02.2026թ. ժամը 11։00-ին, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ հայտարարված Անդրանիկ Հայկի Ղազարյանի գույքի բաց աճուրդը թիվ 2, թին 3 և թիվ 5 լոտերի համար չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2026թ. մարտի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 17.09.2024թ. թիվ ՍնԴ/0800/04/24 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Հայկի Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 02.02.2026թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 17.09.2024թ. թիվ ՍնԴ/0800/04/24 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Հայկի Ղազարյանին ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, որպես Անդրանիկ Հայկի Ղազարյանի վարկային պարտավուրությունների կատարման ապահովման միջոց գրավադրված և չգրավադրված անշարժ և շարժական գույքերի բաց աճուրդը։
Աճուրդի ներկայացված թիվ 2 լոտի մեկնարկային արժեքը նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից նվազեցված է 10 տոկոսով, իսկ թին 3 և թիվ 5 լոտերի մեկնարկային արժեքները նվազեցված են 20 տոկոսով և համապատասխանաբար կազմում են․
Լոտ 2 – ՀՀ, ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն Զ․ Սարկավագի փողոց 72/10 հասցեում գտնվող անշարժ գույք /365,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 60,2 քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինություն, 4,8 քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինություն, 7,66 քմ ընդհանուր մակերեսով պարիսպ, 26,1 քմ ընդհանուր մակերեսով ծածկ, 0,047048 հա ընդհանուր մակերեսով հողամաս, սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձ Իսկուհի Սամվելի Սաղոյանին, 23.12.2019թ. կնքված թիվ C19-072237 անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի հիման վրա՝ որպես Անդրանիկ Հայկի Ղազարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավադրված է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 02082021-01-0064, կադաստրային ծածկագիր 01-012-0012-0041/ մեկնարկային արժեքը կազմում է 113.100.300 ( մեկ հարյուր տասներեք միլիոն հարյուր հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
Լոտ 3 - IZH 27175-036 մակնիշի, 36 VS 895 հաշվառման համարանիշի, 2006թ. արտադրության, ավտոմեքենա մեկնարկային արժեքը կազմում է 673.600 (վեց հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
Լոտ 5 - VIS 234520-20 մակնիշի, 37 XF 666 հաշվառման համարանիշի, 2006թ. արտադրության ավտոմեքենա մեկնարկային արժեքը կազմում է 589.600 (հինգ հարյուր ութսունիննը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 19.03․2026թ․ ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ

Контакты

Телефон
37477191076
Email
artakvarpet@mail.ru
Адрес
ԿՈՏԱՅՔ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆ, 6 ԹՂՄ., 16, 23

Прикреплённые файлы

ՀՀ Սնանկության դատարանի 17.09.2024թ. թիվ ՍնԴ/0800/04/24 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Հայկի Ղազարյանին ինչպես նաև երրորդ անձին պատկանող, գրավադրված և չգրավադրված անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы