Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Գեղամ Ստյոպայի Ազիզյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Опубликовано: 11.03.2026, 12:45

2026թ. ապրիլի 10-ին ժամը 15:00-ին Գեղամ Ստյոպայի Ազիզյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/3344/04/22 սնանկության գործով կայացված վճռով սնանկ ճանաչված Գեղամ Ստյոպայի Ազիզյանի պարտավորությունների համար իրեն և երրորդ անձին համատեղ սեփականության իրավունքով և կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքով պատկանող գույքերի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքերը իրենից ներկայացնում են՝
Լոտ. 1. ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Հաճն համայնք, գ.Պարգևաշեն, 1-ին թաղամաս, 1-ին փողոց, թիվ 26 հասցեում գտնվող անշարժ գույք՝ բնակելի տուն – 134.26 քմ. /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047-001/, պարիսպ՝ 5.45 քմ., 10.9 խ.մ. /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047-004/,հարթակ՝ 7.84ք.մ. /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047-002/, առկա է ինքնակամ ծածկ՝ 15.26 քմ. և հողամաս-0.0308հա /կադաստրային ծածկագիր՝ 07-006-0041–0047/, վկայական՝ 30122019-07-0020, գաղտնաբառ՝ RYJYWRIWE7XD: Գույքի մեկնարկային գինը կազմում է 12 785 585, 4 /տասներկու միլոն յոթ հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր ութսունհինգ դրամ և չորս լումա / ՀՀ դրամ:
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը և 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագրերը:
2) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Գեղամ Ազիզյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱՄԻՕ ԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի 1150011722182190 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի նախավճարի վճարի չափը: Յոթօրյա ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտը ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոաթանալու նպատակով աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում ցանկացողները կարող են դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ ք. Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11 Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru

Контакты

Телефон
37491555320
Email
aram.khachatryan@inbox.ru
Адрес
ք.Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11
Գեղամ Ստյոպայի Ազիզյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին — Аукционы