Անդրանիկ Կոստանի Հայրապետյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2026թ. մարտի 23-ին ժամը 16:00-ին Անդրանիկ Կոստանի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Խաչատրյանի կողմից ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ԵԿԴ /0474/04/16 վճռով սնանկ ճանաչված Անդրանիկ Կոստանի Հայրապետյանին պատկանող գույքի աճուրդը բաց եղանակով հետևյալ լոտերով: Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1. ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, 1-ին Արհեստավորների փողոց, 125 հասցեում գտնվող 250.3 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք և 408.5 ընդհանուր մակերեսով բնակելի տուն: Գույքի մեկնարկային գինը կազմում է 46 210 353,84 / քառասունվեց միլիոն երկու հարյուր տաս հազար երեք հարյուր հիսուներեք դրամ և ութսունչորս լումա / ՀՀ դրամ: Գույքի գնահատումը կատարվել է Մատրիցա ՍՊԸ-ի կողմից, 25.11.2024թ. թիվ 1/100-24 անշարժ գույքի գնահատման եզրակացություն: Առկա է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննիչի 2017-11-30 թիվ 58207817 որոշում, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է կալանք: Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ /այսուհետ՝ հայտ/ ներկայացնել ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու /տրամադրելու/ համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) Կառավարչի անունը, ազգանունը.
6) Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի / նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի/ կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) Լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը և 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագրերը:
2) Լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
3) Իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
4) Անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդի մասնակցության վճարը մեկնարկային գնի 1 տոկոսի և նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսի չափով վճարվում են կանխիկ Անդրանիկ Հայրապետյանի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Կասկադ մասնաճյուղ 2474502984080000 հաշվեհամարին: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում՝ նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Եթե վերը նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի /գրավատուի/ և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 10 աշխատանքային օր: Սույն կետում նշված կարգով վաճառքի գինն ամբողջությամբ չմուծվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ այդ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում դիմել կառավարիչ Ա.Խաչատյանին /հեռ.091 555 320/, հասցե՝ք. Երևան, Բաղրամյան 3: Հեռ..` +374 91 555 320, Էլ. փոստ` aram.khachatryan@inbox.ru
Контакты
- Телефон
- 37491555320
- aram.khachatryan@inbox.ru
- Адрес
- ք.Երևան, Իսակովի, 4/1 շենք, բն.11