Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ

Опубликовано: 06.03.2026, 12:24

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2026թ-ի մարտի 31-ին ժամը 12:00-ին Մարտին Ջիլավյանի սնանկության գործով կառավարիչ` Ս.Ալեքսանյանի կողմից ք.Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի աճուրդ - վաճառքը ` 2( երկու ) առանձին լոտերով:
Լոտ 1- Մեկնարկային գին-224.000 ( երկու հարյուր քսան չորս հազար ) ՀՀ դրամ:
Գտնվելու վայրը- ՀՀ Տավուշի մարզ, գ.Հաղթանակ( GKB մակնիշի 8352 տիպի 01 A 293 պ/հ, նույնականացման համար՝ 83-403 կողավոր կցորդ, գույնը մոխրագույն, 1983թ-ի արտադրության, ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված 50%):
Լոտ 2- Մեկնարկային գին-1.235.000 ( մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հինգ հազար)ՀՀ դրամ:
Գտնվելու վայրը – ՀՀ Տավուշի մարզ, գ.Հաղթանակ (FORD մակնիշի, TRANZIT 2,5 տիպի 35 GZ 536 պ/հ, նույնականացման համար՝WFOXXGBA3YA3Y86172, բեռնատար տրանսպորտային միջոց, 2003թ-ի արտադրության, կողավոր սպիտակ, շարժիչը դիզել, ֆիզիկապես մաշված, խափանված ):
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 30.03.2026թ. ժամը 18.00-ն կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան ք.Երևան, Օտյան 53/2: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլ. փոստի հասցեն: Հայտատուին ուղղված աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլ. փոստի հասցեի միջոցով: Հայտին կից ներկայացվում է՝ ֆիզ. անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի (լոտի 1 և 5 %-ը) : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն սնանկության գործով բացված հատուկ հ/հ 1510061932550100 << Արարատբանկ >> ՓԲԸ Վանաձորի մ/ճ: Հայտատուների գրանցումը աճուրդից 15 րոպե առաջ հայտատուն նրա ներակայացուցիչը պարտավոր է գրանցվելու համար կառավարիչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդի հաղթողը լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում է նաև հարկերը, իսկ եթե ֆիզ. անձի սեփականությունն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 10 աշխ.օվա ընթացքում կարող են դիմել սնանկության կառավարիչին՝ ք.Վանաձոր Վարդանանց 17, հեռ. 077 67 77 57 կամ էլ. փոստով ( hermine1aleqsanyan@mail.ru):
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան

Контакты

Телефон
37477677757
Email
hermine1aleqsanyan@mail.ru
Адрес
ԼՈՌԻ ՎԱՆԱՁՈՐ ԱՂԱՅԱՆ Փ.80/1Շ ԲՆ.3