Թիվ ՍնԴ/2881/04/25 վճռով սնանկ ճանաչված Արմեն Վարուժանի Բալիկյանի գույքը /գնման իրավունքը/ հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
20.03.2026թ-ին ժամը 13:30-ին ՍնԴ/2881/04/25 սնանկության գործով կառավարիչ Ա.Կարապետյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 109 դահլիճում կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Բալիկյանի պարտավորությունների համար <<Ամիօ Բանկ>> ՓԲԸ -ում գրավադրված՝ Արմեն Բալիկյանին և Թամարա Բալիկյանին գնման իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի ծրագրի հաստատման նպատակով և ժողովի կողմից հաստատվել է գրավի առարկա հանդիսացող՝ ՀՀ, ք. Երևան, Ավան, Աճառյան փ., 37/1 հասցեում կառուցվող շենքի Կ6-Բ /15Հ/ մասնաշենք 207 հասցեում գտնվող հասցեի անշարժ գույք գնելու իրավունքի աճուրդը ստորև նշված լոտով
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Ավան, Աճառյան փ., 37/1 հասցեում կառուցվող շենքի Կ6-Բ /15Հ/ մասնաշենք 207 հասցեում գտնվող անշարժ գույքի գնելու իրավունք:
Գնահատվող անշարժ գույքը գտնվում է 18 հարկանի շենքի 15-րդ հարկում, զբաղեցնում է 88.2 քմ մակերես: Տեղազննման պահին շենքի շինարարական աշխատանքները դեռ ավարտված չէին, ինչպես նաև բնակարանի ներքին պատերը դեռևս առանձնացված չէին: Շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Վկայականի համար 07062024-01-0280:
Իրավունքի տեսակը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:
Գույքի մեկնարկային գինը 42.900.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան մինչև աճուրդի անցկացման նախորող 5 օր առաջ, ժամը 18։00, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է համապատասխան ԼՈՏ-ի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան 200.000 ՀՀ դրամը, նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի սնանկության հատուկ հաշվին: Սույն գործով սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ ՚ 24100707391900 ՚Յունիբանկՙՙ ԲԲԸ :
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը,հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ սնանկության կառավարչից առձեռն, կամ էլեկտրոնային փոստով՝ aram.karapetyan02@mail.ru, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Լոտերն ուսումնասիրել ցանկացողները կարող են սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած մինչև հայտ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի օրվանից մեկ աշխատանքային օր առաջ աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին դիմել սնանկության գործով կառավարիչ Արամ Կարապետյանին։
Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/208684/latest
Контакты
- Телефон
- 37493032002
- aram.karapetyan02@mail.ru
- Адрес
- ք. Երևան, 16 թաղ. 21շ, 66 բն