Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված՝ Հակոբ Սարգսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

Опубликовано: 02.03.2026, 18:30

2026թ-ի մարտի 24-ին ժամը 15-20-ին, Հակոբ Սարգսի Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5 շենք, 109 սենյակ հասցեում կանցկացվի ՀՀ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2012թ-ի, թիվ ԵԱՆԴ/0034/04/12 վճռով սնանկ ճանաչված Հակոբ Սարգսի Մկրտչյանի վարկային պարտավորությունների վերադարձն ապահովելու համար՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված, Հակոբ Սարգսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 22 հասցեի բնակելի տան (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական 2514427 ) հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ- վաճառքը` բաց դասաական եղանակով` մեկ լոտով:
Լոտ 1. Հակոբ Սարգսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց 22 հասցեի բնակելի տուն (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական 2514427 ):
Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 309,5քմ., տնամերձ հողամասի նշանակությունը՝ բնակավայրերի, մակերեսը 1100 քմ, տան կառուցվածքը քարե, կառուցվել է 2000- ական թթ., երկհարկանի (առաջին հարկը կիսանկուղային), միջհարկային ծածկը երկաթբետոնե, տանիքի թիթեղյա, առաստաղի բարձրությունը 2,75մետր, մուտքի դուռը մետաղյա, ներսի դռները փայտյա, մետաղեպլաստյա, պատուհանները մետաղեպլաստյա, խոհանոցի հատակը երեսապատված կերամիկական սալիկներով, սանհանգույցի հատակը և պատերը երեսապատված կերամիկական սալիկներով, առկա են ջեռուցման համակարգ, գազ, էլ.սնուցում ջուր, կոյուղի, ներքին հարդարանքը միջինից բարձր, ունի թոնրատուն 10,7 քմ. մակերեսով և ավտոտնակ 29,2 քմ. մակերեսով: ՝ Բնակելի տան ընդհանուր վիճակը միջինից բարձր:
Լոտ 1-ի մեկնարկային գինը 73 338 860 ( յոթանասուներեք միլիոն երեք հարյուր երեսունութ հազար ութ հարյուր վաթսուն ) ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման նախորդ օրը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված Հակոբ Սարգսի Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվարկային հաշվին` 2473607821290007: Նշված վճարումները հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով գույքի գնման նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։ Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են աշխատանքային օրերին ժամը 12-ից մինչև 16-00-ը` դիմել սնանկության գործով կառավարչին 094 40 31 56 հեռախոսահամարով:

Контакты

Телефон
37494403156
Email
babser48@mail.ru
Адрес
-Երևան, Ե.Թադևոսյան 12/5-27