Թիվ ՍնԴ/1775/04/24 սնանկության գործով պարտապան Լևոն Աշոտի Մալխասյանի գույքի աճուրդի մասին
2025թ․ փետրվարի 24-ին ժամը 10:00-ին ք. Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում նշանակված Լևոն Մալխասյանի պատկանող գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։
Ըստ այդմ՝ 2026թ․մարտի 16-ին ժամը 10:00-ին ք. Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում կանցկացվի Լևոն Մալխասյանին պատկանող ստորև նշված նկարագրին համապատասխան անշարժ գույքի աճուրդը, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ-1․ ՀՀ, ք․ Երևան, Աջափնյակ, Աբելյան փողոց 3 շենք, 30 բն․ հասցեի (սեփականության վկայական թիվ 23032017-01-0069) 53,1 քմ․մակերեսով բնակարանը։ Բնակարանը գտնվում է 4 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Առկա է 2,1 քմ․ և 4,7քմ մակերեսներով ինքնակամ շինություններ։
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 18.141.165 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի նոտարական վավերացման, պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր
Հայտատուները հայտում պետք է ներառեն նաև կոնտակտային տվյալներն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի ծանուցումները։ Աճուրդի վերաբերյալ բոլոր ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային փոստի միջոցով։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% (բայց ոչ ավել քան 300,000 ՀՀ դրամը) և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է անկանխիկ փոխանցումով՝ Լևոն Մալխասյանի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817109099600 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Հարությունյանին (հեռ. 095 110 216 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):
Контакты
- Телефон
- 37495110216
- varazdat.harutyunyan91@gmail.com
- Адрес
- ք. Երևան, Մոլդովական 3, բն. 62