Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Արտակ Բորիկի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու մասին

Опубликовано: 26.02.2026, 19:27

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.02.2020.-ի վճռով, Արտակ Բորիկի Բաբայանը ճանաչվել է սնանկ:
Նույն դատարանի 09.03.2020թ.-ի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը:
ՀՀ սնանկության դատարանի 20.02.2026թ.-ի թիվ ԱՐԱԴ/0029/04/18 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը, 13.03.2026թ.-ին, ժամը 11:00-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է Արտակ Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող, շարժական գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, ընդամենը 1 ԼՈՏ-ով:
ԼՈՏ 1. VAZ 21063 L մակնիշի 21 US 099 համարանիշի 1309672 թափքի համարով տրանսպորտային միջոց: Մեքենան գտնվում է անսարք վիճակում, շարժիչը խափանված է, բարոյապես մաշված ամբողջությամբ, չի շահագործվել երկար տարիներ և շահագործման ենթական չէ: Աճուրդի մեկնարկային գինը 290.000 /երկու հարյուր իննսուն հազար / ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում բացված 11817024891810 հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 5 /հինգ/ աշխատանքային օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտերի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Контакты

Телефон
37491210111
Email
armenakadamyan@mail.ru
Адрес
ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա