Գևորգ Վլադիմիրի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2026 թ. մարտի 20-ին ժամը 11:00-ին Գևորգ Վլադիմիրի Բեգլարյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հրությունյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Քաջազնունի 1, 304 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Գևորգ Վլադիմիրի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի բաց դասական / գնի ավելացման/ եղանակով աճուրդ՝ բաղկացած 1 լոտից:
Լոտ 1 - «GAZ» մակնիշի, 24 տիպարի, 35 SZ 635 հաշվառման համարանիշի, 148975 թափքի համարով, 1972թ. արտադրության թեթև մարդատար տրանսպորտային միջոց: Տրանսպորտային միջոցի շարժիչը բենզինային է, մոնտաժված է գազաբալոնային համակարգ: Տրանսպորտային միջոցը գտնվում է ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղամաս, 3 շենքի բակում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 312,000 / երեք հարյուր տասներկու հազար / ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13.03.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Գևորգ Վլադիմիրի Բեգլարյանի անվամբ «Յունիբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 24130031446500 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել Գևորգ Վլադիմիրի Բեգլարյանի սնանկության գործով կառավարիչ Մարատ Հարությունյանին՝ 091-50-95-04 հեռախոսահամարով:
Контакты
- Телефон
- 37491509504
- maratharutyunyan89@gmail.com
- Адрес
- ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԱՎԱՆ ԱՌԻՆՋ 2 ՄԿՐՇ., 3/3 շ, 33