Это объявление ещё не переведено на ваш язык. Показан армянский оригинал.

Լիաննա Վոլոդյայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

Опубликовано: 24.02.2026, 18:32

2026 թվականի մարտի 11-ին, ժամը 12.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 20.10.2021 թվականի թիվ ՍնԴ/2162/04/21 վճռով սնանկ ճանաչված Լիաննա Վոլոդյայի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Լիաննա Վոլոդյայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի՝ ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Այգեշատ, Երևանյան 1-ին փողոց 6 հասցեում գտնվող 04-011-0035-0003 կադաստրային ծածկագրով 0.098հա մակերեսով հողամասի աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 ՝ ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Այգեշատ, Երևանյան 1-ին փողոց 6 հասցեում գտնվող 04-011-0035-0003 կադաստրային ծածկագրով 0.098հա մակերեսով հողամաս (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 18092019-04-0037, տրված՝ 18.09.2019թ.):
Գույքի շուկայական արժեքը կազմում է՝ 1.330.000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. Ֆիզ. անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավ. անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը (լոտի մեկնարկային գնի 1 և 5 %-ը):
Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն փոխանցումով` Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 151003022002 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում:
Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով:
Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս.Ասլանյանին /ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380/:

Контакты

Телефон
37477061257
Email
susanna_aslanyan@mail.ru
Адрес
ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3
Լիաննա Վոլոդյայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին — Аукционы