«Ապագա Տուր» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
Սնանկության գործի համար՝ ՍնԴ/0685/04/23
Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝ - 03.03․2026 թվականին՝ ժամը 15:30-ին, ՀՀ, ք․ Երևան, Ն․ Ադոնցի 6/1,303,
Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով,
Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան «Ապագա Տուր» ՍՊԸ սնանության գործով կառավարիչ՝ Մակար եղիազարյան,
05.02.2026թ. ժամը 15։00-ին հայտարարված աճուրդը համարվում է չկայացած:
Կցված ֆայլում ներկայացված են աճուրդում ներկայացված գույքերը համապատասխալ լոտերով և մեկնարկային արժեքներով։
Աճուրդում ներկայացված գույքի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկ չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 2500010368630500 հատուկ հաշվին և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք հայտարարությունում նշված հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարը (որի չափը սահմանված է 10,000 ՀՀ դրամ) աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 060 500 250, էլ. փոստ՝ makar@bankruptcy.am)՝ աշխատանքային օրերին՝ 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Контакты
- Телефон
- 37460500250
- info@bankruptcy.am
- Адрес
- ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱԴՈՆՑԻ Փ., 6/1, 303