Սնանկ ճանաչված Արմեն Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. փետրվարի 27-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/1726/04/25 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. HONDA մակնիշի ENS 1 տիպարի, 08 KO 808 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2022թ., տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ սպիտակ մարգարիտ, թափքի տեսակը՝ ունիվերսալ, շարժիչը՝ էլեկտրական, նույնացման համարը՝ LHVRS1854N5006572, սեփականության վկայական՝ YB468658, տրված 06.10.2023թ.: Տրանսպորտային միջոցի սրահը՝ կաշի կամ արհեստական կաշվե երեսպատվածք, գույնը սև, գտնվում է լավ վիճակում։ Անվադողերը գտնվում են լավ վիճակում, անվահեծերը գտնվում են լավ վիճակում: Թափքի ընդհանուր մակերեսին ակնադիտական եղանակով տեսանելի են ոչ էական, մանր վնասված հատվածներ՝ վնասված է մեքենյաի հետևի թափարգելը (շիթ)։ Շարժիչի և փոխանցման տուփի աշխատանքային վիճակը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է առավել նեղ և մասնագիտական հետազոտություն: Մեքենան ունի էլեկտրականության խնդիր, որը հիմնավոր պարզելու համար անհրաժեշտ ավելի նեղ փորձաքննություն, խնդրի հետևանքով հնարավոր չի եղել շարժի գցել մեքենան և գրանցել վազքի ցուցիչը: Ընդհանրացնելով վերը թվարկած նկարագիրը, տրանսպորտային միջոցի ընդհանուր վիճակը գնահատվում է միջինից լավ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արմեն Աշոտի Խաչատրյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Արմեն Աշոտի Խաչատրյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 7.500.000 /յոթ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.02.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ-ին՝ 2473604404880010:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
Контакты
- Телефон
- 37491431333
- arayiksargsyan65@mail.ru
- Адрес
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ