Սնանկ ճանաչված <<Թեժ Անիվ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Վեկտոր Ինվեսթմենթս>> ՍՊԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
2026թ. փետրվարի 24-ին ժամը 11:30-ին, թիվ ՍՆԴ/2854/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109) կանցկացվի սնանկ ճանաչված <<Թեժ Անիվ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Վեկտոր Ինվեսթմենթս>> ՍՊԸ-ում գրավադրված, գրավատուներ Համբարձում Արմենի Գասպարյանին և Արսեն Համբարձումի Գասպարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շահումյան 4 փողոց, 1-ին նրբանցք, 25 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի հողամասը կրում է 01-007-0444-0003 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 568,77քմ մակերես, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողամասնն երկու կողքերից ելք ունի, մեկը դեպի Շահումյան 4-րդ փողոց 1-ին նրբանցք, որը բնակելի տան հիմնական մուտքն է, մյուսը դեպի Ծերենցի փողոց, հողամասն ուհի թեքություն և տեղաշարժը հեծտ կազմակերպելու համար կառուցված են աստիճանավանդակներ, հողամասը ծանրաբեռնված է երկու բնակելի տներով ընդհանուր 326,4քմ մակերեսով և 52,3քմ ավտոտնակով: Բնակելի տան մակերեսը՝ 326,4քմ, հարկայնությունը՝ երկու հարկ և նկուղային հարկ, կառուցման նյութը՝ տուֆ և թեթև սալիկներ պեմզային հիմքով, պատերի շարվածքը՝ տուֆ քար և թեթև սալիկներ պեմզային հիմքով՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքը՝ մետաղական չորսանկյուն խողովակների հիմքով, ծածկույթը՝ ցինկապատ թիթեղ, ջրահեռացումը՝ կազմակերպված դրսից: Բնակելի տան մուտքը Շահումյան փողոցի կողմից ապահոված է մետաղական դարպասներով՝ առաջինը բակի, երկրորդը շինության մեջ գտնվող ավտոտնակի համար: Առաջին բնակելի տան դրսի դուռը մետաղական է, տան միջսենյակային դռները և պատուհանները մետաղապլաստե, գտնվում են լավ վիճակում, պատուհանները՝ մետաղապլաստե, գտնվում են լավ վիճակում: Տան առաջին հարկի մի մասը վերանորոգված չէ: Այդ հատվածի հատակը բետոնապատ է , պատերը և առաստաղը գաջասվաղված են և պատված ներկանյութով: Բնակելի տան մնացած հատվածի հատակը լամինապատ է: Առաջին հարկի մնացած հատվածի և երկրորդ հարկի պատերը պաստառապատ են, իրականացված է կախովի առաստաղ: Ննջասենյակներից երկուսում առկա են առանձին սանհանգույցներ, ննջասենյակներից մեկում կա նաև առանձին զգեստապահարանների հատված: Խոհանոցի հատակը սալիկապատ է, պատերը պաստառապատված, առաստաղը՝ կախովի: Փողոցի կողմից Ճակատային պատ հարդարված չէ: Բակի կողմից տան արտաքին ճակատի հատվածն երեսպատված է կերամիկական սալիկներով: Առկա է երեք սանհանգույց, հատակը և պատերը սալիկապատ, իրականացված է կախովի առաստաղ, գտնվում է լավ վիճակում, կոմունիկացիաներն առկա են, բակում առկա է ավտոմեքենաների կայանատեղի՝ ծածկով, բակում առկա է բուխարի: Գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Համբարձում Արմենի Գասպարյանին և Արսեն Համբարձումի Գասպարյանին /վկայական՝ 14112023-01-0353/: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով <<Թեժ Անիվ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 43.247.488 /քառասուներեք միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 17.02.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Հայտում պետք է նշվի նաև հայտատուի հասանելի էլեկտրոնային փոստի հասցե:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ-ին՝ 2473604404880010:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թին 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։
Контакты
- Телефон
- 37491431333
- arayiksargsyan65@mail.ru
- Адрес
- -ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ