Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի սնանկության գործով գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին
21.04.2026թ ժամը նշանակված Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի սնանկության գործով նշանակված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով:
20.05.2026թ ժամը 15:10-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 109 սենյակ հասցեում կանցկացվի Սպարտակ Խաչատրյանի և Լաուրա Գասպարյանի թիվ ՍնԴ/1329/04/23 սնանկության գործով պարտապանին պատկանող անշարժ գույքերի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը /գնի ավելացմամբ/՝ նախկինի համեմատ 10% իջեցված գնով՝ երկու լոտով..
ԼՈՏ 1. Աճուրդի է դրվում Արարատի մարզ, համայնք Վեդի ք. Մ. Խաչատրյան փողոց 50 հասցեում գտնվող ՝ 03-004-0073-0116 կադաստրային ծածկագրով 0.20654 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, որի վրա կառուցված 472,26քմ մակերեսով շինություն: /Հողամասում առկա են 215.87 քմ ինքնակամ կառուցված շինություն, ինքնակամ բացված 6 հատ դուռ և 4 հատ պատուհան/:
Անշարժ գույքի ընդհանուր տեխնիկական վիճակը գնահատվել է միջին, արտաքին պատերի շարը իրականացված է քարով, արտաքին հարդարում չունի, տանիքը՝ թիթեղյա: Հասարակական նշանակության հողամասում կառուցված է մեկ և երկու հարկանի շինություն, որի մի հատվածի ներքին հարդարումը բարվոք վիճակում է, իսկ մյուս հատվածը՝ առանց ներքին հարդարման է: Առկա են նաև վկայականում չգրանցված ինքնակամ կառուցված հատվածներ և պատերի ձևավորումներ, որոնց մասով հաշվարկներ չեն կատարվել առաջադրանքի համաձայն: Անշարժ գույքի սեփականատեր Սպարտակ Սողոմոնի Խաչատրյան /սեփ. իրավունքի վկայական N 14022019-03-0033, գրանցված 14.02.2019թ-ին, գաղտնաբառ՝ S2DCFFKTDLVN/: Հաշվի առնելով գնահատվող անշարժ գույքի շուկայական արժեքը հաշվարկված վկայականում գրանցված, փաստացի առկա ինքնակամ կառուցված շինություններով հանդերձ գույքի գինը առ 26.09.2025թ-ը գնահատվել է 94.480.000 ՀՀ դրամ, սակայն հաշվի առնելով ինքնակամ շինությունների օրինականացված չլինելու կարգավիճակը՝ գույքը վաճառքի է ներկայացվում առանց ինքնակամ շինությունների արժեքի հաշվառման, ըստ որի լոտի մեկնարկային գինը՝ 57.024.000 (հիսունյոթ միլիոն քսանչորս հազար) ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփ. իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ 2. Արարատի մարզ, համայնք Վեդի ք. Մ. Խաչատրյան փողոց 50/3 հողամաս հասցեի 03-004-0073-0091 կադաստրային ծածկագրով 0,00384 հա մակերեսով հողամաս, որի վրա կառուցված է 31.36քմ մակերեսով հասարակական նշանակության քարե շինություն, սեփականատեր՝ Սպարտակ Սողոմոնի Խաչատրյան /սեփ. իր. վկ. № 12092018-03-0040, տրվ. 12.09.2018թ-ին: Գույքն արտաքին և ներքին հարդարում չունի, ներքին ընդհանուր վիճակը՝ վատ: Լոտի մեկնարկային գինը՝ 4.147.200 (չորս միլիոն մեկ հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
(Ծանոթություն. հողամասի նկատմամբ սեփ. իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը, այն է՝ ո΄չ ուշ աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5%-ի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն Սպարտակ Խաչատրյանի սնանկության հատուկ հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ, հ/հ 2477605780850005):
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատ. նախ. ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10.000 ՀՀ դրամի չափով մուտքի վճար։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում պարտավորությունների մարման նպատակով բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են լոտերի հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և դրանից բխող բոլոր ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող են փոստով (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պ. Սևակի 3, հեռ. 094 348664) կամ էլ. փոստով (henrik.martikyan@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչ Հենրիկ Մարտիկյանին:
Контакты
- Телефон
- 37494348664
- henrik.martikyan@mail.ru
- Адрес
- -