Անդրեաս Արմենի Ավետիսյանի /ս/գործ թիվ ՍնԴ/2230/04/25/ սնանկության վարույթում առկա գույքերի առուրդ-վաճառքի վերաբերյալ
23․02.2026թ. ժամը 12։30-ին ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 65ա շենք, 613 սենյակ հասցեում, (որը տեսաձայնագրվում է) պարտապան Անդրեաս Արմենի Ավետիսյանի թիվ ՍնԴ/2230/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ելենա Մկրտչյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կանոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Աճուրդի են ներկայացվում հետևյալ շարժական գույքերը՝ մեկնարկային գինը սահմանելով․
Լոտ 1․ «OPEL ZAFIRA 1.8» մակնիշի 77 KK 227 հաշվառման համարանիշի, 2000թ․ արտադրության տրանսպորտային միջոց, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, նույնականացման համարը՝ WOLOTGF75Y2293469, տեսակը՝ թեթև մարդատար, ավտոմեքենան գտնվում է խափանված, կիսաքանդ և կիսաապամոնտաժված վիճակում, բացակայում են շարժիչը և փոխանցման տուփը, լուսարձակները, մարտկոցը և այլն, թափքի վրա առկա են դեֆորմացված, ներկաթափված և ժանգոտված, կոռոզիայի ենթարկված հատվածներ, անվադողերը՝ գործարանային /միջինից ցածր, մաշվածքը 50 տոկոս/ - 315 000 ՀՀ դրամ,
Լոտ 2․ «VAZ 2106» մակնիշի 35 QD 835 հաշվառման համարանիշի, 1985թ․ արտադրության, տրանսպորտային միջոց, թափքը՝ սեդան, գույնը՝ կանաչ, նույնականացման համարը՝ XTA210610F1226802, ավտոմեքենան գտնվում է ամբողջովին ապամոնտաժված վիճակում, բացակայում են բոլոր ընթացքային մասերը, դետալները, սարքավորումներ և այլն, առկա է միայն թափքի թիթեղյա մասը՝ առանց ետևի դռների, բեռնախցիկի և առջի փակոցի, որը ունի դեֆորմացված և կոռոզիայի ենթարկված հատվածներ, անվադողերը բացակայում են - 37 000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման
վերջնաժամկետը՝ 18.02.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, թիվ 16041049618819 հ/համար)՝ որպես ստացող նշելով Անդրեաս Արմենի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ` Ելենա Մկրտչյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը):
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:
Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։
Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։
Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mkrtchyanelena87@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Контакты
- Телефон
- 37477638123
- mkrtchyanelena87@gmail.com
- Адрес
- ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի պողոտա 65ա շենք, 613 սենյակ